Կարմիր լուսնի մակընթացը/ Lúa vermella
Կարմիր լուսնի մակընթացը/ Lúa vermella
Իսպանիա, 2020, 84’
իսպաներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր, սցենարի հեղինակ և օպերատոր՝ Լոիս Պատինյո
Մոնտաժողներ՝ Պաբլո Խիլ Ռիտուերտո, Օսկար Դե Խիսպերտ, Լոիս Պատինյո
Հնչյունային ռեժիսոր՝ Խուան Կառլոս Բլանկաս
Գլխավոր նկարիչ՝ Խայոնե Կամբորդա
Համապրոդյուսեր՝ Իվան Պատինյո
Գործադիր պրոդյուսեր՝ Ֆելիպե Լախե Կորո
Դերերում՝ Անա Մառա, Կարմեն Մարտինեզ, Պիլար Ռոդլոս, Ռուբիո Դե Կամելե
Արտադրող ընկերություն՝ Zeitun Films
Ժամանակն ասես կանգ է առել Գալիցիայի ափերին սփռված այս գյուղում։ Այստեղ բոլորը քարացած են, բայց մենք դեռ լսում ենք նրանց ձայները․ նրանք խոսում են ուրվականների, վհուկների, հրեշների մասին։ Երեք կին է հայտնվում։ Նրանք ուզում են գտնել Ռուբիո անունով մի նավաստու, ով վերջերս անհետացել է ծովի ջրերում։
Պարգեւներ
Լավագույն օպերատորական աշխատանք, Լավագույն առաջին ֆիլմ – Հատուկ հիշատակում, Ոսկե մանուշակ, Թուլուզի իսպանական ֆիլմերի փառատոն, 2020; Արծաթե Բիզնագա – Լավագույն իսպանական ֆիլմ, Մալագայի իսպանական կինոփառատոն, 2020; Լավագույն ռեժիսոր – Իբերիական մրցութային ծրագիր, Լավագույն սցենար – Իբերիական մրցութային ծրագիր, CinEuphoria մրցանակաբաշխություն, 2021։
Լոիս Պատինյո
1983 թվականին Իսպանիայի Վիգո քաղաքում ծնված Լոիս Պատինյոն իսպանացի կինոռեժիսոր է, որի ֆիլմերը ցուցադրվել են զանազան կինոփառատոներում, ինչպիսիք են Լոկառնոն, Տորոնտոն, Ռոտերդամը, Սան Ֆրանցիսկոն, Էնն Արբորը, Վիենալեն, Cinema du Rèel-ը, Մեդիա Սիթին։ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում հոգեբանության ուսումնառությանը զուգահեռ կինոարվեստ է ուսումնասիրել TAI դպրոցում։ Իր կինոկրթությունը շարունակել է Նյու Յորքի կինոակադեմիայում և Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանում («Ստեղծարար վավերագրություն» ուղղությամբ մագիստրոս)։ Այնուհետ նա վիդեոստեղծագործության դասընթացներ է հաճախել Բեռլինի արվեստների համալսարանում, ինչպես նաև մասնակցել է զանազան արվեստագետների ու կինոռեժիսորների՝ Ջոան Ջոնասի, Ջեյմս Բենինգի, Պեդրու Կոշտայի, Վիկտոր Էրիսեի, Խոսե Լուիս Գուերինի ու Դանիել Կանոգարի աշխատարաններին։
Նրա կարճամետրաժ «Լեռը ստվերի մեջ» ֆիլմն արժանացել է Օբերհաուզենի, Կլերմոն-Ֆերրանի կինոփառատոների ու Բուխարեստի էքսպերիմենտալ փառատոնի պարգևներին։ 2013-ին նա ստացել է Լոկառնոյի կինոփառատոնի «Լավագույն սկսնակ ռեժիսոր» մրցանակը «Մահվան ափը» դեբյուտային լիամետրաժ ֆիլմի համար, որը այնուհետ պարգևատրվել է նաև Ճոնջուի միջազգային կինոփառատոնում (Հարավային Կորեա), FICUNAM-ում (Մեքսիկա), Վալդիվիայի միջազգային կինոփառատոնում (Չիլի) և Սևիլյայի եվրոպական կինոփառատոնում (Իսպանիա)։ «Կարմիր լուսնի մակընթացը» նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, որը մինչ օրս ցուցադրվել է Բեռլինալեի Ֆորումում, Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում (IDFA) և մի շարք այլ կինոփառատոներում։
Ֆիլմոգրաֆիա
Վիբրացիաների մեջ (2012), Լեռը ստվերի մեջ (2012), Մահվան ափը (2013, լիամետրաժ), Գիշերն առանց հեռավորության (2015), Ֆաջր (2017), Կարմիր լուսնի մակընթացը (2020, լիամետրաժ)։
Կարմիր լուսնի մակընթացը/ Lúa vermella
Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19’
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։
Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։
Պարգևներ
Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։
Ջոաննա Վասքեզ Արոնգ
1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):
Ֆիլմոգրաֆիա
Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):
Ֆիլմոգրաֆիա
Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):
Կարմիր լուսնի մակընթացը/ Lúa vermella
Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։
Սոֆյա Լեոնիդովա
Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։
Ֆիլմոգրաֆիա
Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):