Ռոբերթ Սաֆարեան (Իրան)

2745
robert-safarian

Ռոբերթ Սաֆարեան (Իրան)

Ծնվել է 1954 թվականին Թեհրանում՝ հայկական ընտանիքում: Կինոարվեստ ուսուցանել է Իրանական հեռուստատեսության դպրոցում: Այնուհետև ուսումնասիրել է պարսկական գրականություն և ստացել գիտական աստիճան: Նա կինոյի պատմությանն ու տեսությանը վերաբերող բազմաթիվ հոդվածներ ու գրքեր է թարգմանել, այդ թվում՝ «Կինոյի սեմիոտիկան» (հեղ.՝ Քրիստիան Մեց) և «Կինոյի պատմություն: Ներածական» (հեղ.՝ Դևիդ Բորդվել և Քրիստին Թոմփսոն): Որպես կինոքննադատ՝ համագործակցել է իրանական բոլոր խոշոր ամսագրերի և թերթերի հետ: Որպես կինովավերագրող՝ նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ինվերսիա» (2006) Թեհրանում օդի աղտոտվածության մասին, «Թեհրանը՝ լուսանկարներում» (2008), «Զրույց հեղափոխության հետ» (2011), որը նոր տեսանկյունից է նայում 1979-ի Իրանական հեղափոխությանը և հեղափոխություններին ընդհանրապես, «Երկու գաղթերի միջև» (2013), որը հայ-իրանական պոետ Ազատ Մաթյանի դիմանկարն է: