Արմատներ
Հին հավատացյալ Պոլիկարպ Երմոլաևիչ Սուդմոյկինն ապրում է անդրբայկալյան Բիչուրա գյուղում: Օրերից մի օր թոշակի անցած ատաղձագործին հյուր են գալիս մուսաները: Եվ չնայած նրան, որ ծերունին երբևիցե ձեռքում վրձին անգամ բռնած չկար, Սուդմոյկինն սկսում է նկարել:
Ֆելիչե Ֆորնաբայո
Ծնվել է Հարավային Իտալիայում: Ֆլորենսիայում ու Միլանում գրականություն և կինո ուսուցանելուց հետո՝ ֆիլմարտադրության իր առաջին փորձն ունեցավ Հռոմում՝ որպես ասիստենտ: 2006-ին տեղափոխվել է Բեռլին և սկսել է զբաղվել լուսանկարչությամբ ու վիդեոմոնտաժով: Նյու Յորքում մասնագիտացել է ճարտարապետական լուսանկարչության մեջ, իսկ 2009-ին «Lucania Busker Fiction» ֆիլմով շահել է լավագույն վավերագրության համար պարգևը Բոլոնիայի Փառատոնաց փառատոնին: 2012-ից ի վեր ներկայացնում է «75zero18» մշակութային ընկերությունը, որն իրականացնում է մեդիա- և բնապահպանական նախագծեր Հարավային Իտալիայի փոքր քաղաքների բնակիչների համար: Ֆորնաբայոն ապրում և աշխատում է Բեռլինում:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Արմատներ»
2009 – «Lucania Buskers Fiction»