
Ռոզմարի Բլանկ
Ծնվել է Գերմանիայում: Հաճախել է Բեռլինի Արվեստների Ակադեմիան և որոշ ժամանակ զբաղվել նկարչությամբ: Բլանկը սկսել է ֆիլմեր նկարել 1980թ.-ին, հրատարակել է հոդվածներ կինոյի մասին, եղել է սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր, մոնտաժող և պրոդյուսեր: Ունի սեփական կինոընկերությունը՝ «Casa Film»: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Հոլանդական կինոփառատոնի «Ոսկե հորթը»՝ որպես լավագույն ռեժիսորի «Անցնելով սահմանները» ֆիլմի համար (1994) և Կրեթեյի (Ֆրանսիա) մրցանակը լավագույն վավերագրության համար («Տրանզիտ Լևանտկադե», 1992):
Ֆիլմացանկ
1985 – «Բաժանված հողը»
1987 – «Մրջյունները»
1991 – «Տրանզիտ Լևանտկադե» (հեռուստավավերագրություն)
1994 – «Անցնելով սահմանները»
1999 – «Հաջողություն, Պավել»
2001 – «Թռիչքը» (կարճամետրաժ խաղարկային)
2003 – «Համարյա իսկական կյանք»
2004 – «Կատակերգուները» (տեսաինստալյացիա)
2009 – «Հոբը և Հոլանդիայի ազատ պետականությունը»
2012 – «Բեռլինյան օրագիր»