
Ռոզմարի Բլանկ
Կինոռեժիսոր Ռոզմարի Բլանկը ծնվել է Լեհաստանում: Հաճախել է Բեռլինի Արվեստների ակադեմիան և որոշ ժամանակ զբաղվել նկարչությամբ: Ուսուցանել է սոցիոլոգիա, հոգեբանություն և մանկավարժություն:
Բլանկը սկսել է ֆիլմեր նկարել 1980թ.-ին: Առ այսօր զանազան կինոնախագծերում եղել է ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, մոնտաժող և պրոդյուսեր: Նաև հեղինակել է կինոյի մասին մի շարք հոդվածներ: Նրա ֆիլմերը ներկայացվել են աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում՝ Ամստերդամի վավերագրական կինոփառատոնում, Ռոտերդամի ՄԿՓ-ում, Բեռլինալեում և այլն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Նիդերլանդական կինոփառատոնի «Ոսկե հորթը»՝ որպես լավագույն ռեժիսորի, «Անցնելով սահմանները» ֆիլմի համար (1994), Կրեթեյի (Ֆրանսիա) «Լավագույն գեղարվեստական վավերագրություն» մրցանակը «Տրանզիտ Լևանտկադե» ֆիլմի համար (1992) և «Ծիրանի ծառ» ՄԿՓ-ի լիամետրաժ մրցույթի Գլխավոր մրցանակը «Բեռլինյան օրագիր» ֆիլմի համար (Երևան, Հայաստան, 2015):
Ունի սեփական կինոընկերությունը՝ «Casa Film»: