Սառա Նալբանդյան

2347
20120313_150750_sara

Սառա Նալբանդյան

Սառա Նալբանդյանը կինոգետ է, մշակութաբան և ռեժիսոր: Սովորել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում: 2004թ.-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնի ասպիրանտուրան՝ դառնալով արվեստագիտության թեկնածու: Բացի այդ՝ 2010-ին՝ Բոլոնյայի համալսարանում (Իտալիա) ավարտել է կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիայի արտադրության ֆակուլտետի մագիստրատուրան:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնի գիտաշխատող է: 2001 – 2008թթ. դասավանդել է Հայ-Ռուսական համալսարանում: 2010-ից ի վեր Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ է: 2011-ից ի վեր ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ է: 2010-2011թթ. եղել է Համազգային պետական թատրոնի գրական մասի վարիչ:

Սառան բազմաթիվ նախագծերի մասնակից է եղել: 2010-ին «Ներկայի վերականգնումը» ժամանակակից դրամատուրգիայի փառատոնի գեղարվեստական համակարգողն էր: 2010, 2011 և 2012 թվականներին Սառան եղել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից նախաձեռնված Իտալական կինոյի շաբաթ ծրագրի փորձագետ և կազմակերպիչ:

Տեսական գործունեությունից բացի՝ Սառան նաև ֆիլմեր է նկարահանում: 2010-ին՝ «Լիբերո Բիզարի» վավերագրական ֆիլմերի փառատոնին, «Կոմոս. ձայներ երգչախմբից դուրս» կինոնկարն արժանացավ «Լավագույն վավերագրություն» մրցանակին: