Շահեն Բազիլ

2211
Shahen Bazil 1

Շահեն Բազիլ

Իրանահայ Շահեն Բազիլը ֆիլմերի ձեռքբերման մասնագետ է, ով 1990-2000-ական թվականներին մեծապես նպաստել է արտասահմանյան կինոյի տարածմանն Իրանում: Ծնվել է Թեհրանում և ճարտարապետություն ուսանել Իրանի ազգային համալսարանում, այնուհետ թարգմանչական անգլերեն՝ Թեհրանի Ազադ համալսարանում: Որպես դիպլոմային աշխատանք թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Մեր ժամանակներում» պատմվածքների ժողովածուն: «Ֆարաբի» կինոյի հիմնադրամում ֆիլմերի և ծրագրերի ձեռքբերման գործադիր տնօրենի գործունեությունն սկսել է 1990 թվականին և աշխատել է մինչև 2003 թվականը: Միևնույն ժամանակ ակտիվ գործունեություն էր ծավալում Իրանի հեռուստատեսության ծրագրերի գրասենյակում: Համագործակցել է Թեհրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի հետ, մասնակցել է Կաննի, Բեռլինի, Լոնդոնի, Բեյրութի, Կահիրեի, Միլանի և այլ կինոփառատոների շուկաներին: 2000 թվականին նախաձեռնել է ֆիլմերի իրավունքների ձեռքբերման առաջին մասնավոր փորձերն Իրանում Պատկերային մեդիայի ինստիտուտի պետական ներկայացուցչության համար, այնուհետ ձեռքբերման բաժնի տնօրենի պաշտոնում միացել է Century 21 Visual Media մասնավոր ընկերությանը: