
Շահրամ Բադախշան Մեհր
Ծնվել է 1977թ.-ին Իրանի հյուսիսում գտնվող Լահիջան քաղաքում: Սովորել է Թեհրանի համալսարանում, ունի կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճան: 2010-ին մասնակցել է Աբաս Քիառոսթամիի վարած աշխատարանին: Այժմ նա կինո է դասավանդում «Էլմի Կարբորդի» համալսարանում: 2017թ.-ին Բադախշան Մեհրի «Հետզհետե» վավերագրական դրաման արժանացել է «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի Գլխավոր մրցանակին: