ՀՈՏԻ ՀԵՐՈՍԸ

3882

ՀՈՏԻ ՀԵՐՈՍԸ

Նիդերլանդներ, 2018, 81’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Տոն վան Զանտվորտ
Օպերատոր՝ Տոն վան Զանտվորտ
Պրոդյուսերներ՝ Տոն վան Զանտվորտ, Մարկ Թելոսեն, Քյորթ Դավիդսե
Մոնտաժող՝ Տոն վան Զանտվորտ
Կոմպոզիտոր՝ Ռոյ Բեմելմանս
Հնչյունավորողներ՝ Իրիս վան դե Ռայթ, Օլիվիե Նայս, Աննեռոզե Լանգեֆելդ
Արտադրող ընկերություն՝ NEWTON Film/ seriousFILM

Մոտ 10 տարի առաջ կինոռեժիսոր Տոն վան Զանտվորտը ծանոթացավ կենսուրախ ու հանգիստ բնավորությամբ իդեալիստ Սթայնի հետ: Սթայնը Նիդերլանդների վերջին հովիվներից է, ով ավանդաբար է ամեն ինչ անում: Մենք տեսնում ենք՝ ոնց են հովիվը, նրա ոչխարներն ու երեք հավատարիմ շները խաչուփաչ անում բնապահպանական արգելոցներով ու գյուղատնտեսական հողերով, որպեսզի հոտն արածի էկոլոգիապես անվնաս ձևով: Սակայն մեր օրերում շատ քիչ բան է մնացել այն քննարերգությունից ու խաղաղությունից, որոնք ասոցացվում էին ոչխարաբուծության դարավոր ավանդույթների հետ: Ավելի ու ավելի է դժվարանում տենդեր ստանալը. մեծ ընկերությունները մրցակցությունը, էժանով աշխատող արևելաեվրոպական հովիվներն ու նորագույն տեխնոլոգիաները Սթայնին թանկարժեք այլընտրանք են դարձնում:

Տեսախցիկի հսկողության ներքո հովիվը թափառում է Նիդերլանդների տպավորիչ բնապատկերներով՝ ոգևորված պատմելով իր ավանդական գործի պահպանությանն ուղղված հնարամիտ մեթոդների մասին: Ողբերգակատակերգական բախումները խաչվում են չնաշխարհիկ բնության ու Սթայնի հաճելիորեն քաոտիկ ընտանեկան կյանքի տեսարաններով: Ու չնայած նա փութաջանորեն փորձում է ջրի երեսին պահել իր ընկերությունը՝ այդ նույն տեսախցիկը զետեղում է՝ ոնց է անդադար լարվածությունը նրան վերածում զայրացած ու դառնացած մի մարդու:

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Լավագույն օպերատորական աշխատանք, Վուդս Հոլի կինոփառատոն, ԱՄՆ, 2020; Լավագույն լիամետրաժ վավերագրություն, Այլընտրանքային կինոփառատոն, Տորոնտո, Կանադա, 2020; Լավագույն օպերատորական աշխատանք, Անկախ կինոմրցանակաբաշխություն, Տոկիո, Ճապոնիա, 2020; NL մրցանակ Տարվա լավագույն վավերագրական ֆիլմին, Հիլվերսում, Նիդերլանդներ, 2020; Լավագույն ռեժիսոր, Թուրինի 7-րդ ստորգետնյա կինոտոն, Իտալիա, 2020; Ժյուրիի հատուկ մրցանակ, «Սինեմա վերիտե» կինոփառատոն, Թեհրան, Իրան, 2019; Լավագույն միջազգային վավերագրություն, FICMA, Մեխիկո, Մեքսիկա, 2019; Լավագույն միջազգային վավերագրություն և Հանդիսատեսի համակրանքի մրցանակ, Նեդերլանդ միջազգային կինոփառատոն, Կոլորադո, ԱՄՆ, 2019; 2-րդ լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ, «Ֆիորենցո Սեռա» կինոփառատոն, Սասարի, Իտալիա, 2019; Պատվավոր հիշատակում, Չինե Էկո Սեյա, Պորտուգալիա, 2019; Գերազանցության մրցանակ. լիամետրաժ ֆիլմ, Գնահատանքի համաշխարհային կինոմրցույթ, Քալիֆորնիա, ԱՄՆ, 2019; Լավագույն վավերագրական ֆիլմ, Նյու Յորքի օպերատորական մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2019; Պատվավոր հիշատակում, «Ֆեստիվեր» Բարիչարայի կանաչ կինոփառատոն, Սանտանդեր, Կոլումբիա, 2019; «Կանաչ Վարշավա» մրցանակաբաշխություն, Հազարամյակի վավերագրություններն ընդդեմ ձգողականության, Վարշավա, Լեհաստան, 2019; Լավագույն եվրոպական օպերատորություն, Եվրոպական օպերատորության մրցանակաբաշխություն, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2019; Լա Տրուա մրցանակ, «Միլենիում» վավերագրական կինոփառատոն, Բրյուսել, Բելգիա, 2019; Լավագույն ֆիլմ և Լավագույն ռեժիսոր, «Նոր հայացք» միջազգային կինոփառատոն, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2019:

 

ՏՈՆ ՎԱՆ ԶԱՆՏՎՈՐՏ

1979 թվականին ծնված Տոն վան Զանտվորտը ճանաչված նիդերլանդցի ռեժիսոր է, օպերատոր, պրոդյուսեր և մոնտաժող, որի ֆիլմերն ընդգրկվել են բազմաթիվ A դասի կինոփառատոներում: Նրա աշխատանքը ցուցադրվել է աշխարհի հեռուստաալիքներով (VPRO, ARTE/ZDF, Al Jazeera) և մի շարք մրցանակներ ստացել լավագույն ռեժիսուրայի, լավագույն օպերատորության և լավագույն մոնտաժի համար: 2003-ին նա գերազանցությամբ ավարտել է Բրեդայի Պատկերային արվեստների ակադեմիան: 2006-ին նրա դեբյուտային «Գրիտո դե Պիեդրա» ֆիլմի պրեմիերան եղել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) և ցուցադրվել է ARTE/ZDF և այլ հեռուստաալիքներով: Նրա երկրորդ լիամետրաժը՝ «Ծաղկող բիզնեսը», որը համարտադրություն էր նիդերլանդական VPRO ալիքի հետ, ցուցադրվել է հարյուրավոր կինոփառատոներում և հեռուստաալիքներով և արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ Լայփցիգի փառատոնում (DOK Leipzig): 2016 թվականին նրա վիճահարույց «Բեննոյի տեսագրությունները» վավերագրությունն արժանացավ Ոսկե NL մրցանակի: Ինչպես իր վերջին՝ «Հոտի հերոսը» (2018), այնպես էլ մնացած բոլոր ֆիլմերի դեպքում Տոն վան Զանտվորտը ոչ միայն որպես ռեժիսոր էր հանդես գալիս, այլև որպես օպերատոր, մոնտաժող, գունալուծող, պաստառի նկարիչ և այլն: Իր սեփական ֆիլմերն արտադրելուց բացի՝ վան Զանտվորտը նաև մի շարք այլ ռեժիսորների վավերագրությունների պրոդյուսեր է եղել:

Ֆիլմոգրաֆիա

Գրիտո և Պիեդրա (2006), Ծաղկող բիզնեսը (2009), Քիս և Միեն (2011), Բեննոյի տեսագրությունները (2015), Հոտի հերոսը (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ