Սիբիրյան տապան

2922

Սիբիրյան տապան

Սիբիրյան գյուղերից մեկում մի ընտանիք է ապրում, որտեղ կա 10 երեխա: Ցանկացած գործ իրենք անում են միասին: Երեխաները մեծանում են, և նրանցից յուրաքանչյուրը դառնում է ինքնուրույն: Եվ չնայած այս կենսակերպի բոլոր դժվարություններին, երբ բառի բուն իմաստով ինքդ պետք է սեփական սնունդն աճեցնես, իրենք միևնույն է միասնական են: Ընտանիքի ավագը պատմում է իրենց կյանքի մասին և խորհում, թե ինչ է նշանակում ժամանակակից աշխարհում մեծ ընտանիք ունենալը:

Պավել Սկորոբոգատով

Ծնվել է 1983թ.-ին Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: 2004-ին ավարտել է Իրկուտսկի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Շուրջ 10 տարի աշխատել է գրաֆիկական դիզայնի ոլորտում: 2015-ին հաճախել ու այնուհետև ավարտել է ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոյի, մոնտաժող Վլադիմիր Ֆենչենկոյի և սցենարիստ Պավել Ֆինի վարած Բարձրագույն ռեժիսորական և սցենարական կուրսերը: Այժմ Պավելն ապրում է Մոսկվայում:

 

Ֆիլմոգրաֆիա

Սիբիրյան տապան, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ռուսաստան, 2017, 19’
ռուսերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր՝ Պավել Սկորոբոգատով
Սցենարի հեղինակ՝ Անտոն Կրուգլով
Պրոդյուսեր՝ Պավել Սկորոբոգատով
Օպերատոր՝ Վլադիմիր Պրոցենկո
Մոնտաժը՝ Պավել Սկորոբոգատովի
Ձայնը՝ Պավել Սկորոբոգատովի
Արտադրող ընկերություն՝ J-Media