Սխտորաշեն
Արդեն 30 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղը ամայացած է: Միակ բնակիչը, որ մնացել է գյուղում, 83-ամյա Լենան է: Նա ավելի քան երկու տարի է, ինչ մենակ է գյուղում: Լենայի ամուսինը որոշել էր կնոջ հետ մնալ և հրաժարվել էր լքել գյուղը, չնայած վատ ճանապարհների և դպրոցների բացակայության պատճառով գյուղը քիչ-քիչ ամայանում էր: Լենան չորս տղա ունի: Նրանցից մեկը զոհվել է արցախյան պատերազմում: Մյուս որդիներն ինը թոռների հետ միասին ապրում են մոտակա գյուղերում: Լենան կուզենար, որ իր գյուղը չլքվեր և չվերանար քարտեզից:
Գարեգին Պապոյան
Ծնվել է 1985թ.-ին Երևանում: Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համլսարանում և շուրջ 10 տարի աշխատել է հաղորդակցության ոլորտում: Գարեգինը 5 տարուց ավելին հետաքրքրված է կինովավերագրությամբ: Շուրջ մեկ տարի եղել է «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաալիքի հաղորդումների և ֆիլմերի օպերատոր: Իր առաջին վավերագրությունը՝ «Սխտորաշենը», Գարեգինը նկարահանել է 2015թ.-ին: Այժմ աշխատում է նոր՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմի վրա:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Սխտորաշեն»