ձայներ․ / sòne:

3279

ձայներ․ / sòne:

ձայներ․ / sòne:
Շվեյցարիա, 2020, 75’
իտալերեն (կալաբրիական բարբառ)՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր՝ Դանիել Կեմենի
Սցենարի հեղինակներ՝ Էրիկ Բեռնասկոնի, Դանիել Կեմենի, Դարիո Դ’Ամատո, Մանուել Պեռոնե
Օպերատոր՝ Կառլոտա Հոլի-Շտայնեման
Պրոդյուսեր՝ Միկելա Պինի
Մոնտաժողներ՝ Մարիա Իովինե, Ջորջա Վիլա
Հնչյունավորող՝ Քրիստոֆ Ջովանոնի
Արտադրող ընկերություն՝ Cinédokké

Քառասուն տարի առաջ այնտեղ 4000 մարդ էր ապրում։ Այսօր կալաբրիական Պիետրապաոլան ընդամենը 200 հոգի են «տուն» կոչում։ Հեռանալուց 20 տարի անց ռեժիսոր Դանիել Կեմենին վերադառնում է իր մանկության գյուղը։ Կորսված ժամանակը որոնելով՝ նա երաժշտական վկայություններ է հավաքում, մեկտեղում է դրանց հերոսներին ու նոր կյանք է հաղորդում այս հիշողություններին՝ այդպիսով ստանձնելով առատաձեռն միջնորդի դերը, ով օգնում է կենդանի պահել բանավոր պատմությունը մի աշխարհի, որի բարքերը հետզհետե մարում են։

Դանիել Կեմենի

1981 թվականի սեպտեմբերի 19-ին ծնված Դանիել Կեմենին տարբեր տեսակետներից և տարբեր լեզուներով է շարժվում մշակութային ասպարեզում։ Բեռլինում արվեստ ու քանդակագործություն է ուսանել, և արդեն տասը տարի է նրա գործերը՝ տարածական ինստալյացիաներն ու վիդեոները, ցուցադրվում են Եվրոպայի և աշխարհի մշակութային ու արվեստային հաստատություններում։ 2010-ից ի վեր աշխատում է նաև կինոյում, որտեղ համադրում է արտահայտիչ ունակություններն իր նարատիվային կարիքների հետ։

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

ձայներ․ (2020), Գերժամանակ (2022):

ձայներ․ / sòne:

ձայներ․ / sòne: