ԵՍ ԴԵՌ ԹՌՉՈՒՄ ԵՄ…
Լեհաստան, 2018, 38’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Միրոսլավ Դեմբինսկի
Օպերատոր՝ Անջեյ Մուզիալ
Պրոդյուսեր՝ Միրոսլավ Դեմբինսկի
Մոնտաժող՝ Միրոսլավ Դեմբինսկի
Հնչյունավորող՝ Գժեգոժ Լինդեման
Արտադրող ընկերություն՝ «Էվերեստ» կինոստուդիա
Յանուշ Օրլովսկին՝ Պապը, ունիկալ մարդ է:
70 տարեկանում սկսել է պարապլաներիզմով զբաղվել: Իտալական Մոնտե Գրապայում հավաքված երիտասարդ ու աթլետիկ պարապլաներների խմբի մեջ նա աչք էր զարնում, քանի որ պարզապես ամենամեծն էր:
Տասը տարի անց՝ 88 տարեկանում, նրան համակեց Օլիմպոսից թռչելու երազանքը: Թեպետ դժվար էր մագլցել Զևսի լեռը՝ նա պարզեց իր թևերը գագաթին ու սավառնեց:
Պապը հանձնվելու մտադրություն չունի՝ կյանքի կոչելով իր երազանքները մեկը մյուսի հետևից: 91 տարեկանում հողից 326 մետր բարձրություն թևակոխելով՝ նա հայտնվեց Գինեսի գրքում:
«Ես դեռ թռչում եմ…» ֆիլմը Պապի պատմությունն է և փաստագրում է մարդու մետաֆորիկ ճամփորդությունը դեպի հավերժություն:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Սրտի Իկարոս, Ազատ թռիչքի միջազգային կինոփառատոն, Սենթ-Իլար դու Թուվե, Ֆրանսիա, 2019; Պատվավոր հիշատակում, Լեռնային ֆիլմերի 27-րդ միջազգային փառատոն, Պոպրադ, Սլովակիա, 2019; Լավագույն պրոֆեսիոնալ վավերագրական ֆիլմ, «Հեփփի էնդ» 17-րդ լավատեսական կինոփառատոն, Ժեշուվ, Լեհաստան, 2019; Պատվավոր հիշատակում, «Սպորտ լեռներում և բնության մեջ» դասակարգ, Լեռնային կինոյի փառատոն, Գրաց, Ավստրիա, 2019; Ոսկե դև, «Ինքնահաղթահարում» դասակարգ, Ալպիական միջազգային կինոփառատոն, Լեզ Դիաբլերետս, Շվեյցարիա, 2019; V4 մրցանակ, Լեռնային և արկածային ֆիլմերի միջազգային փառատոն, Բրատիսլավա, Սլովակիա, 2019; Լավագույն կերպար, «Կրասնոգորսկի» միջազգային կինոփառատոն, Մոսկվա, Ռուսաստան, 2019:
ՄԻՐՈՍԼԱՎ ԴԵՄԲԻՆՍԿԻ
1959 թվականին Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ծնված Միրոսլավ Դեմբինսկին ավարտել է Տորունի համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետը՝ հետագայում ռեժիսորական կրթություն ստանալով Լոձի Լեհական ազգային կինոդպրոցում: 1990 թվականից ի վեր վավերագրական կինո է դասավանդում: Մասնագիտական գործունեության ընթացքում շուրջ 30 ֆիլմ, սերիալ ու վավերագրություն է ստեղծել՝ արժանանալով բազմաթիվ միջազգային կինոփառատոների շուրջ 80 մրցանակի:
Ֆիլմոգրաֆիա
Իմ փոքրիկ Էվերեստը (1989), Նարնջագույն այլընտրանք (1989), Սև հողի պտուղը (1992), Կանչ (1996), Իկարոս (1999), Անհրաժեշտ է ապրել (2000), Համատեղ թռիչք (2003), Հաղթողներ և պարտվողներ (2004), Պապ (2005), Թզուկները գնում են Ուկրաինա (2005), Բելառուսերենի դաս (2006), Երաժշտական պարտիզաններ (2007), Պուստելնիկները լեռներում (2008), Ես դեռ թռչում եմ… (2018):