Դենիս Կլեբլեև

2135

Դենիս Կլեբլեև

Երիտասարդ ֆիզիկոս Կոնստանտինը գալիս է դասավանդելու ծովափնյա մի ինստիտուտում, որտեղ ուսանողներն ուզում են ուրախանալ ու ակադեմիական այս կենտրոնում վարվում են այնպես՝ ասես ամառային ճամբար են եկել: Ներամփոփ գիտնականը, ով ողջ կյանքն է նվիրել է իր գործին, ավելի ու ավելի է հիասթափվում իրեն շրջապատող մարդկանցից՝ հասկանալով, որ կյանքի հանդեպ իր քվանտային մոտեցումը հակադրվում է տարեկիցների և ուսանողների հետաքրքրություններին: Նրա մտքում անդադար թեորեմներ են պտտվում, ինչի պատճառով նա էլ ավելի է օտարվում, երբ փորձում է միանալ բոլորին և հանրակացարանային քաոսը հասցնել նվազագույնի: Ջանալով ընկալել տիեզերքի մեծ գաղտնիքները՝ Կոնստանտինը չի տեսնում շրջակա աշխարհի ուղիղ կապերը: «Տարօրինակ մասնիկներ» ֆիլմը պատկերում է քվանտային մի մարդու, ով ասես համ այստեղ է, համ ոչ, և նավարկում է մի աշխարհում, որում նա գուցեև տեղ չունի:

Պարգևներ
Պատվավոր հիշատակում, «Գալիք վարպետներ» մրցույթ, DOK Leipzig, Գերմանիա, 2015

Դենիս Կլեբլեև

1981թ.-ին Ռուսաստանի Բորիսոգլեբսկ քաղաքում ծնված Դենիս Կլեբլեևը Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի համալսարանի շրջանավարտ է (2003թ.): Մինչև 2010թ.-ն աշխատել է ավիատոմսերի վաճառքի ոլորտում: 2010-2011թթ.-ին հաճախել է Մարիա Ռազբեժկիանայի՝ վավերագրական կինոյի աշխատարանը: Նրա դիպլոմային՝ «31-րդ ռեյսը» ֆիլմն արժանացել է մոսկովյան Արտդոկֆեստի գլխավոր մրցանակին և ընդգրկվել է միջազգային բազում այլ կինոփառատոներում (Hot Docs, Cinema du Reel և այլն):

Ֆիլմոգրաֆիա
Ձմե՛ռ, գնա՛, 2012
31-րդ ռեյսը, 2013
Տարօրինակ մասնիկներ, 2015
Լիր արքա, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ռուսաստան, 2015, 52’
ռուսերեն՝ վրաց./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Դենիս Կլեբլեև
Պրոդյուսեր՝ Դենիս Կլեբլեև
Օպերատոր՝ Դենիս Կլեբլեև
Մոնտաժը՝ Դենիս Կլեբլեևի