Մերկապար ու պատերազմ/ Стриптиз и война

3289

Մերկապար ու պատերազմ/ Стриптиз и война

Մերկապար ու պատերազմ/ Стриптиз и война
Լեհաստան/ Բելառուս, 2019, 68’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և օպերատոր՝ Անդրեյ Կուտիլո
Կոմպոզիտոր՝ Հաննա Ժդանավա
Հնչյունային ռեժիսոր՝ Վյաչեսլավ Կրուկ
Արտադրող ընկերություն՝ Studio Sonica` Belsat TV-ի համար
Այս ֆիլմը պատմում է փոքրիկ ընտանիքի մասին, որի մեջ մտնում են զինված ուժերից թոշակի անցած պապն ու նրա մերկապարող թոռը։ Սա ոչ միայն մարդկանց փոխահարաբերությունների պատմություն է, այլև ողջ Բելառուսի ու հետխորհրդային, ռուսամետ աշխարհի արտացոլանքը։ Բացի այդ՝ սա համամարդկային խորհրդածություն է սերունդների տարբերության մասին։

Պարգեւներ

Ժյուրիի հատուկ մրցանակ, Վավերագրական ֆիլմերի մրցույթ, «Լիստապադ» Մինսկի միջազգային կինոփառատոն, 2019։

 

Անդրեյ Կուտիլո

1983 թվականին Բելառուսի Բառանովիչի քաղաքում ծնված Անդրեյ Կուտիլոն 2007-ին լրագրողի դիպլոմ է ստացել Բելառուսի պետական համալսարանից: 2009-ին նա դարձել է Բելառուսի արվեստների պետական ակադեմիայի շրջանավարտ: Այժմ նա ազատ աշխատում է տարբեր ստուդիաների և հեռուստաալիքների համար: Կուտիլոն ավելի քան 10 կարճ ու միջին մետրաժի ֆիլմի հեղինակ է, մասնակցել է մի շարք միջազգային կրթական ծրագրերի (այդ թվում՝ IDFAcademy և Berlinale Talents): 2018 թվականին Անդրեյի «Ամփոփում» ֆիլմն արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) «Միջին մետրաժի լավագույն վավերագրություն» մրցանակին:

 

Ֆիլմոգրաֆիա

Կիզակետային հեռավորություն (2008), Սպանել օրը (2010), Բա՛վ է: Հանուն ազատության… (2012), Սերը Բելառուսում (2013), Հյուրերը (2015), Այնտեղ, որտեղ դու պատկանում ես (2015), Անցնելիս (2016), 25 (2016), Լեռան արքան (2017), Ամփոփում (2018), Մերկապար ու պատերազմ (2019):

 

Մերկապար ու պատերազմ/ Стриптиз и война

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Մերկապար ու պատերազմ/ Стриптиз и война

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):