Հայտերի ընդունման կարգ 2020

3554

Հայտերի ընդունման կարգ 2020

  • Ընդամենը մի քանի պարզ կետ, որոնց խնդրում ենք ծանոթանաք՝ նախքան հայտ ուղարկելը:
    • Փառատոնը բոլոր տեսակի վավերագրական ֆիլմերի հայտեր է ընդունում:
    • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի ապրիլի 20-ը:
    • Բոլոր ֆիլմերը պետք է ունենան անգլերեն ենթագրեր:
    • Հայտագրելով ֆիլմը՝ իրավատերերը համաձայնություն են տալիս, որ փառատոնը կարող է ֆիլմից հատվածներ օգտագործել գովազդային նպատակներով:
    • Առցանց հղումները նախընտրելի են: Դրանց բացակայության դեպքում՝ DVD-ն անհրաժեշտ է ուղարկել փոստով ՀՀ, ք. Երևան, Աղասու փողոց 30 հասցեին: Խնդրում ենք չուղարկել DVD-ներն արագ փոստի ծառայություններով, եթե Ձեզ այդ մասին չենք խնդրել:
    • Ընտրվելու դեպքում՝ մասնակցին կխնդրենք ֆիլմը փառատոնին ներկայացնել MP4 H.264 codec տարբերակըով և .srt կամ .ass ֆայլերը՝ թարգմանության և ենթագրման համար:
    • Փառատոնը չի հոգում մասնակիցների ճանապարհածախսը, բայց անվճար կացարան, սնունդ և տրանսպորտ է տրամադրում Ուջանում փառատոնի օրերին:
    • Մենք միշտ ուրախ ենք նայել ձեր ֆիլմերը, այնպես որ մի հապաղեք և հայտագրվեք: Մաղթում ենք ձեզ հաջողությո՜ւն:

Ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ՝ info@atieff.org:

[fc id=’3′ align=’center’][/fc].