Արևոտ գիշեր

2716

Արևոտ գիշեր

2011թ.-ի դեկտեմբերի 25-ին վրաց կաթողիկոս Իլյա Բ-ն, նկարագրելով իր 34-ամյա պաշտովարումը որպես Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, անվանեց այն «արևոտ գիշեր»: Համանուն վավերագրական ֆիլմը, մեկնարկելով 1989թ.-ին, ցույց է տալիս, թե ինչ քաղաքական ու հասարակական շրջադարձերով է անցել Վրաստանը Խորհրդային Միությունից անկախանալուց հետո: Հիմնականում հեռուստառեպորտաժներից կազմված այս ֆիլմում զանազան ձևաչափերն ու աղբյուրները, միմյանց հակասող պատկերներն ու ձայները զեկուցում են ցույցերի և հավաքների, իրարանցման և պատերազմների, կրոնական ինքնության և միակ ճշմարիտ կրոնի, ինչպես նաև եկեղեցու և պետության միջև իշխանության բաժանման մասին: Այս բազում շրջադարձերի հորձանուտում կաթողիկոսն աչքի է ընկնում՝ որպես միակ հաստատուն ֆիգուր: Սակայն միաժամանակ եկեղեցական քարոզը, որն ավելի ու ավելի է ուժեղանում, սկսում է ծայրահեղ դրսևորումներ ընդունել՝ ընդհուպ մինչև այն, որ քահանաները՝ շղթա կազմած, 2013-ի մայիսին Թբիլիսիում առաջնորդում են մի բուռ ԼԳԲՏ ակտիվիստների դեմ ուղղված հազարավոր հավատացյալների ցույցն ու ծեծը: Այս ֆիլմն ազնիվ ու խորաթափանց հայացք է նետում անկախ Վրաստանին:

Պարգևներ
Ժյուրիի հատուկ հիշատակում, Focus Caucasus, CineDOC-Tbilisi, Վրաստան, 2018

Սոսո Դումբաձե

1981թ.-ին ծնված Սոսո Դումբաձեն վրաց կինոռեժիսոր և ակտիվիստ է, ով այժմ ապրում և ստեղծագործում է Քյոլնում (Գերմանիա) և Թբիլիսիում (Վրաստան): 1998-2001թթ. Թբիլիսիի համալսարանի կինոյի և հեռուստատեսության դասերին հաճախելուց հետո Դումբաձեն ուսանել է Քյոլնի Արվեստի և մեդիայի ակադեմիայում, որն ավարտել է 2011-ին: Ֆիլմեր նկարելուց բացի՝ Սոսո Դումբաձեն կինո և վիդեո ինստալյացիաներ է պատրաստում զանազան թանգարանների և պատկերասրահների համար: Նա նաև վրացական «Sa.Ga» հրատարակչության տնօրենն: Ընկերությունը հրատարակել է շուրջ 15 գիրք, այդ թվում՝ Վալթեր Բենյամինի, Թեոդոր Ադոռնոյի, Սերգեյ Էյզենշտեյնի, Ձիգա Վերտովի, Հարուն Ֆարոքիի, Քրիս Մարկերի և այլոց էսսեները:

Ֆիլմոգրաֆիա
Արևոտ գիշեր, 2017

Լեա Հարթլաուբ

1Լեա Հարթլաուբը սկսել է ֆիլմեր նկարել 2002թ.-ին, իսկ մինչ այդ զբաղվում էր լուսանկարչությամբ: Լեան ավարտել է Քյոլնի Արվեստի և մեդիայի ակադեմիան (2012): Կինովավերագրությունից բացի՝ նա չափազանց հետաքրքրված է վիդեո ինստալյացիաներով: 2008-ին նա միացել է «Dokumentarisch Arbeiten»-ին, որը սինեմա վերիտեի գաղափարների շուրջ միավորված կինոգործիչների խմբակ է: 2010-ին նա ավարտել է «Բենսբերգ սեպտեմբեր 2009» կարճամետրաժ էսսեն, որն ընգրկվել է «Օբերհաուզենի լավագույնը, 2010/11» ցուցաշարում և ցուցադրվել է մի շարք միջազգային կինոփառատոններում, այդ թվում Մարսելում, Ջիհլավայում և այլն: «Արևոտ գիշեր» ֆիլմ-էսսեն Հարթլաուբի երկրորդ լիամետրաժ աշխատանքն է (համառեժիսոր՝ Սոսո Դումբաձե):

Ֆիլմոգրաֆիա
Հողմաղացների թռիչքը, 2008
Բենսբերգ սեպտեմբեր 2009, 2010
Ռազմական ֆիլմ՝ առանց ռազմական պատկերների. վեց գլուխ վրացական ազգայնամոլության մասին, 2011
Հազվադեպ թռչյուններ են այս վայրերում, 2013 (համառեժիսոր)
Sr, 2013-16
Դեղին ավտոբուս, 2017
Արևոտ գիշեր, 2017 (համառեժիսոր)

Մանրամասներ՝

Վրաստան/ Գերմանիա, 2017, 85’
վրաց., գերմ., ռուս., անգլ.՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր՝ Սոսո Դումբաձե, Լեա Հարթլաուբ
Սցենարիստ` Սոսո Դումբաձե
Պրոդյուսեր՝ Սոսո Դումբաձե, Լեա Հարթլաուբ, Մայկե Մարթենս
Մոնտաժը՝ Լեա Հարթլաուբի
Ձայնը՝ Յանա Իրմերթի
Արտադրող ընկերություն՝ Blinker Filmproduktion GmbH, Վրաստանի ազգային կինոկենտրոն