Վերապրած երգեր. արևմուտքից՝ արևելք

2150

Վերապրած երգեր. արևմուտքից՝ արևելք

Այս վավերագրությունն Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթի արդյունքում ձևավորված զանազան հայկական համայնքներից հավաքված պատմություններից ու երգերից բաղկացած ազգագրական մի կոլաժ է։ XVIII դարի վերջից մինչև XX դարի կեսը հայերի դեմ ծավալված պատերազմների, ճնշումների ու, ի վերջո, Հայոց ցեղասպանության պատճառով` հայերն Արևմտյան Հայաստանից գաղթում էին աշխարհի տարբեր ծայրեր, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածք։ Արևմտյան Հայաստանից մնացած միակ ժառանգությունը մշակույթն է՝ երգերը, պարերը, ավանդություններն ու հիշողությունները։ Եղեռնը վերապրածների երկրորդ սերունդը պահպանում է այդ ժողովրդական երգերը՝ հաջորդներին փոխացնելու հույսով։ Ժամանակի ընթացքում շատ երգեր մոռացվել են, բայց որոշները՝ պահպանվել։ Այժմ դրանք պահպանվում են երիտասարդ երաժիշտների շնորհիվ, որոնք երգերը վերաիմաստավորում ու կատարում են տարբեր երաժշտական մշակումներով։

Քրիստինա Սոլոյան

Քրիստինա Սոլոյանը երիտասարդ լրագրող է և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, ով այժմ աշխատում է ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեությունում։ 2015-ին նկարահանել է իր առաջին՝ «Մարդը սարի վրա» վավերագրությունը։ Այնուհետև շուրջ մեկ տարի շարունակ օպերատոր Դավիթ Ավետիսյանի հետ աշխատել է «Վերապրած երգեր․ արևմուտքից՝ արևելք» ազգագրական ֆիլմի վրա։

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Մարդը սարի վրա, 2015
Վերապրած երգեր․ արևմուտքից՝ արևելք, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Հայաստան, 2017, 42’
հայերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Քրիստինա Սոլոյան
Պրոդյուսեր՝ Մանե Գևորգյան
Օպերատոր՝ Դավիթ Ավետիսյան
Մոնտաժը՝ Դավիթ Ավետիսյանի
Ձայնը՝ Արման Յարալյանի
Արտադրող ընկերություն՝ ՍիվիլՆեթ