Ամուր ամրոց

3366

Ամուր ամրոց

Ամուր ամրոց
Իրան, 2021, 52’
ֆարսի՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ֆարշադ Ֆադայան
Օպերատորներ՝ Ֆարշադ Ֆադայան, Ֆարազ Ֆադայան
Պրոդյուսերներ՝ Ֆարշադ Ֆադայան, Էլահե Նոբախտ
Մոնտաժող՝ Ֆարշադ Ֆադայան
Հնչյունավորող՝ Ֆարազ Ֆադայան

Իրանական սարավանդի կեսից ավելին միշտ ջրազուրկ է եղել։ Բայց հազարավոր տարիներ շարունակ մի մեծ քաղաքակրթություններ են գոյատևել այս անապատային տեղանքում։ Առանցքային գործոնը հանրահայտ քանաթի գյուտն էր, որը ջուր է հանում երկրի սրտից ու հասցնում սարավանդի անգամ ամենահեռավոր ծայրերը՝ չոր հողը վերածելով ագարակների։ Մեծ կենտորանական անապատ կատարած ուղևորության ժամանակ ռեժիսոր Ֆարշադ Ֆադայանի որդին գտավ Մորտեզային։ Ցավալի է, որ իրենք ծանոթացան, երբ վերջինս համարյա ավարտել էր հին քանաթի վերակենդանացումը։ 30 տարվա աշխատանքից հետ արդեն 70-ն անց Մորտեզան կաթիլ առ կաթիլ ջուր է բերում ընդերքից՝ մակերես, մետր առ մետր ընդլայնելով իր կանաչ ագարակը։ Սակայն պարզ չէ՝ արդյոք քանաթը կշարունակի ջուր տալ ու արդյոք Մորտեզան կնոջ հետ ֆիզիկապես կկարողանա շարունակել աշխատանքը։

 

Ֆարշադ Ֆադայան

1947 թվականին Բաբոլում ծնված Ֆարշադ Ֆադայանն իրանցի կինովավերագրող և լուսանկարիչ է։ Նա ավարտել է Թավրիզի համալսարանի Փիլիսոփայության բաժինը և փաստագրողի գործունեությունն սկսել է 1988 թվականին «Քար, լուռ մայր» ֆիլմով։ Մինչ օրս նա հեղինակ է շուրջ 80 կարճ ու լիամետրաժ վավերագրական ֆիլմ։

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Քար, լուռ մայրիկ (1988), Նա ու նրա թռչունները (1996), Անվերջ ճամփորդության փոքրիկ ուղևորները (1998), Յամուտ՝ տուն, ցեղ (1999), Սահմաններ (2003), Վերջին բախշին (2003), Այուբի տունը (2004), Օջախ՝ տան մեջ (2004), Դարիուշ և Բանու (2005), Հինը դառնում է նորը (2008), Նոր Ջուղայի դպրոցները (հայերեն, 2010), Շիրին Նեսա, որտե՞ղ է քո տունը (2010), Ես ու ձկնորսական ուղևորությունը (2011), Ջալիլի մանգաղները (2012), Ես թուրքմեն եմ անգամ առանց ձիու (2012), Մասուլեհը ծիծաղում է Խոսրովի հետ (2013), Այս բժշկի բոլոր հիվանդները (2014), Երկու կին (2016), Ատաղձագործ Ահմադի պատմությունները (2018), Կարանտինային էտյուդներ (2020),

Ամուր ամրոց

Ամուր ամրոց