
Տաթև Մուրադյան (Հայաստան)
Ծնվել է 1988թ. Վարդեսնիսում, ավարտել է Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրության բաժինը (2011թ): Որպես հայցորդ՝ այս պահին սովորում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Աշխատում է ՀՀ Մշակույթի նախարարության Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ որպես գիտաշխատող: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ժողովրդական արվեստն ու արհեստները, հայկական գործվածքն ու ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությունը և ուսումնասիրությունը: