Համայնքը/ Община

3018

Համայնքը/ Община

Համայնքը/ Община
Ռուսաստան, 2020, 42
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր՝ Պավել Ֆատախուտդինով, Սվետլանա Բոբրովա
Սցենարի հեղինակ՝ Պավել Ֆատախուտդինով
Օպերատոր՝ Անատոլի Ալեքսեև
Պրոդյուսեր՝ Լյուդմիլա Կաբաևա
Հնչյունային ռեժիսոր՝ Նադեժդա Շեստակովա
Մոնտաժող՝ Սվետլանա Բոբրովա
Արտադրող ընկերություն՝  Kinotechnologii
Կյանքի խրթին պահերին համայնքը փրկում է։ Իսկ փրկելուց հետո այս սկսում է ճնշել։ Հենց այսպես է լինում մեր հերոսների՝ Եվգենիի ու Ելենայի ընտանիքի հետ։

Պավել Ֆատախուտդինով

1952 թվականին Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ) ծնված Պավել Ֆատախուտդինովը արգասավոր ռուս կինոռեժիսոր է, ով 1974-ին ավարտել է Ուրալի պետական համալսարանի Մեխանիկայի ու մաթեմատիկայի ֆակուլտետը: Այնուհետ՝ 1980-ին, հաճախել է անվանի ռուս ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի Բարձրագույն ռեժիսորական դասընթացները: 2018 թվականին նրա «Սիբիրի մեծ գետերը. Բիրյուսա» ֆիլմը «Ծիրանի ծառ» Ուջանի 4-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արժանացել է Ուջան համայնքի հատուկ մրցանակին:

Ֆիլմոգրաֆիա

Զիջում (1980, խաղարկային), Մենակ ու անզեն (1983, խաղարկային), Օդային պատահար (1987, խաղարկային), Այդ յուրատիպ ուրալյան կինեմատոգրաֆիան (1987), Ինչպես Կոլյադան գրեց իր պիեսը (1997), Պուշկինի ու Գյոթեի հանդիպումը (2000), Լիզա (2005), Քույր (2006), Սիբիրի մեծ գետերը. Անգարա (2009), Խավարում (2010), Անճանապարհ (2011), Սիբիրի մեծ գետերը. Լենա (2013), Ծանր դեպք (2013), Սիբիրի մեծ գետերը. Բիրյուսա (2014), Երազներ Ռուսաստանի մասին (2019), Համայնք (2020)։

Սվետլանա Բոբրովա

1965 թվականի նոյեմբերի 4-ին Ղազախստանի ԽՍՀ-ի Ուրալսկ քաղաքում ծնված Սվետլանա Բոբրովան Ուրալի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի շրջավարտ է։ Այժմ աշխատում է «Սնեգա» կինոընկերությունում որպես մոնտաժի ռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր։ Սվետլանան Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության անդամ է։

Ֆիլմոգրաֆիա

Սիբիրի մեծ գետերը․ Բիրյուսա (2014), Կողմնակի անձինք (2014), Կոնֆետների արահետը (2015), Տուն (2016), Համայնքը (2020):

Համայնքը/ Община

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Համայնքը/ Община

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):