Տիկնիկների պատմությունը

Իրան, 2018, 20’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Սեիդ Մոստաֆա Ֆախարի Նիրի
Օպերատոր՝ Մոհամադ Սայադ Դեղանի
Պրոդյուսեր՝ Սեիդ Մոստաֆա Ֆախարի Նիրի
Ձայնը՝ Ալի Աբդոլհոսեյնիի
Մոնտաժը՝ Սեիդ Սալման Ռողանի
Արտադրող ընկերություն՝ Mostafa Media
Մի ծեր կին ստիպված է ապրել ամուսնու հետ հեռավոր մի ագարակում: Նա մեծ տիկնիկներ է պատրաստում, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Սակայն սա պարզապես ժամանց չէ նրա համար: Տիկնիկների ստեղծման իսկական պատճառը կնոջ հոգու խորքում է թաքնված:
Սեիդ Մոստաֆա Ֆախարի Նիրի
1995 թվականին Յազդ քաղաքում ծնված Սեիդ Մոստաֆա Ֆախարի Նիրին իրանցի կինոռեժիսոր է, ով իրավաբանական կրթություն է ստացել:
Ֆիլմոգրաֆիա
Տիկնիկների պատմությունը (2018):