Մանակի եղբայրները. երկար հետադարձ հայացքի օրագիրը
Ռումինիա, 2017, 90’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Էլիզա Զդրու
Օպերատոր՝ Պաուլա Օնետ
Պրոդյուսեր՝ Ալեքսանդրու Տեոդորեսկու
Արտադրող ընկերություն՝ SAGA Film
Հին լուսանկարի ակունքները պարզելուն միտված ճամփորդությունն անցնում է Բալկանների ոլորուն ճանապարհներով՝ ի վերջո վերածվելով տարածաշրջանում երբևէ նկարահանված առաջին պատկերների մասին ինքնադիտողության: Նախնիների լուսանկարը, որն արվել է 1920-ականներին Բալկաններում, ստիպում է ռեժիսոր Էլիզա Զդրուին հիշել երկու առումին լուսանկարիչներին, ովքեր այդ տարիներին մեծ համբավ ունեին այս տարածաշրջանում: Նրանց անունն էր Միլթոն և Իանակի Մանակի: Փորձելով հաստատել այն վարկածը, որ առումին նախնիների լուսանկարն իսկապես երկու եղբայրներն են արել, նա ճանապարհ է ընկնում Ռումինիայից Բուլղարիա, Մակեդիանիայից՝ Հունաստան՝ փորձելով վերակառուցել այս երկու մարդկանց կենսագրությունները, ովքեր տարածաշրջանի ամենաառաջին կինոգործիչներն էին և XX դարի առաջին կեսին Բալկանյան թերակղզու դեմքը փոխած ամենադրամատիկ իրադարձությունների նվիրյալ վավերագրողները:
Էլիզա Զդրու
Էլիզան կինոյի և հեռուստատեսության, ինչպես նաև հաղորդակցման և հասարակայնության հետ կապերի մասնագետի աստիճան, սակայն նրա կյանքը կապվել է վավերագրական կինոյին այն բանից հետո, երբ 2011 թվականին նա մասնակցել է Aristoteles աշխատարանին: «Մանակի եղբայրները. երկար հետադարձ հայացքի օրագիրն» Էլիզայի երկրորդ լիամետրաժ վավերագրական ֆիլմն է: Առաջինը՝ «Երգեր թանգարանի համար»-ը (63’, 2013, արտադրող ընկերություն՝ Mandragora, համարտադրող՝ Virafilms)՝ չորս 84-ամյա պոլիֆոնիկ երգիչների մասին ռոուդ մուվին (ճանապարհային ֆիլմը), առաջին անգամ ցուցադրվել է Աստրա կինոփառատոնին (Սիբյու, Ռումինիա): Նրա հաջորդ լիամետրաժ վավերագրությունը՝ առաջին երկուսի պես, կրկին ճանապարհին է նկարահանվելու:
Ֆիլմոգրաֆիա
Երգեր թանգարանի համար (2013),
Մանակի եղբայրները. երկար հետադարձ հայացքի օրագիրը (2017):