Լուսինը, արևը և հրացանակիրները
Փոքրիկ մի գյուղ Պորտուգալիայի և Իսպանիայի սահմանին: Մի վայր, որը ժամանակից և տարածությունից անդին է: Ցերեկը համարյա ոչինչ չի կատարվում: Սակայն երբ գալիս է գիշերը, հին ուրվականները կրկին սկսում են շրջել գյուղի հինավուրց փողոցներով: Անցյալի շղարշից գյուղը ներկայանում է բոլորովին այլ երեսով: Առեղծվածը կրկին իր տեղն է գրավում գյուղացիների կյանքում՝ թույլ տալով նրանց հայացք ձգել մյուս կողմին:
Վահագն Խաչատրյան
Ծնվել է 1991թ.-ին՝ Հայաստանում: 2010-2014թթ. հաճախել է Պեկինի կինոակադեմիան՝ ուսման ավարտին ստանալով կինո- և հեռուստաարտադրության բակալավրի աստիճան: Խաչատրյանը շարունակել է կրթությունը՝ մասնակցելով Էրազմուս Մունդուսի DocNomads երկամյա ծրագրին, որի դասընթացներն անցնում են երեք եվրոպական կինոհամալսարաններում, և ստանալով կինովավերագրության մագիստրոսի աստիճան:
Ֆիլմոգրաֆիա
Հեռախոսախցիկ, 2015
Սա խողովակ չէ, 2016
Լուսինը, արևը և հրացանակիրները, 2017
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Հայաստան/ Պորտուգալիա, 2017, 20’
առանց երկխոսությունների
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Վահագն Խաչատրյան
Պրոդյուսերներ՝ Էրիկա Վինկլեր, Հարություն Խաչատրյան
Օպերատորներ՝ Վահագն Խաչատրյան, Ռաժան Քաթեթ
Մոնտաժը՝ Տիգրան Բաղինյանի, Վահագն Խաչատրյանի
Ձայնը՝ Վասկո Պիմենթելի, Կատերինա Հարնաքի
Արտադրող ընկերություններ՝ Doc Nomads/ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ