Ուրիշները
Նավաստիներն ասես ահաբեկիչ լինեն: Նավահանգիստ են ժամանում սեր կոչվող ռումբով ու նետում են այն: Եվ գիտե՞ք ինչ: Ռումբը փայթում է, երբ նրանք հեռանում ու երբեք չեն վերադառնում՝ պատառ-պատառ անելով թաղամասի բոլոր աղջիկների սրտերը: Որքան տարօրինակ է՝ սիրել մեկին, ով վճարում է քեզ… Այս ֆիլմը միայն հասուն տարիքի հանդիսատեսի համար է:
Պարգևներ
Լավագույն նորահայտ ռեժիսոր, Hot Docs ՄԿՓ, Տորոնտո, Կանադա, 2015
Այշե Պոլաթ
1970թ.-ին ծնված խաղարկային և վավերագրական ֆիլմերի թուրք-քրդուհի ռեժիսոր և սցենարիստ Այշե Պոլաթը Գերմանիա է տեղափոխվել ութ տարեկանում: 1991-1993թթ.-ին գերմաներեն և փիլիսոփայություն է ուսանել Բեռլինում և Բրեմենում ու նույն տարիներին սկսել է ֆիլմեր նկարել: Նրա երկրորդ՝ «Անգարդ» խաղարկային ֆիլմը բազմաթիվ մրցանակներ է հաղթել՝ այդ թվում Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի Արծաթե ընձառյուծը լավագույն ֆիլմի և լավագույն դերասանուհու համար, ինչպես նաև Գերմանական կինոքննադատների մրցանակը 2005թ.-ի լավագույն խաղարկային ֆիլմի համար: 2006թ.-ին Պոլաթը բեռլինյան Հեբել ամ Ուֆեր թատրոնում բեմադրել է իր առաջին պիեսը՝ «Օթոբյուսը»:
Ֆիլմոգրաֆիա
Օտար գիշեր, 1992 (կարճ.)
Խնջույք Բեյհաուի համար, 1994 (կարճ.)
Կոմսուհի Սոֆիա Հաթուն, 1997 (կարճ.)
Արտերկրյա շրջագայություն, 2000 (խաղ.)
Անգարդ, 2004 (խաղ.)
Լուկի բախտը, 2010 (խաղ.)
Ժառանգորդուհին, 2013 (խաղ.)
Ուրիշները, 2016
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Թուրքիա/ Գերմանիա, 2016, 68’
թուրք., քրդ.՝ հայ./անգլ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարիստ՝ Այշե Պոլաթ
Պրոդյուսերներ՝ Սաիդ Նուր Աքուս, Մեհմեթ Աքթաս, Այշե Պոլաթ
Օպերատորներ՝ Արմին Դիրոլֆ, Մերյեմ Յավուզ
Երաժշտությունը՝ Ֆլորիան Թիպեի
Մոնտաժը՝ Էյուփ Զանա Էկինջիի
Արտադրող ընկերություն՝ PeroFilm, PunktPunktPunkt Filmproduktion