Ժայռը

2541

Ժայռը

Ոտքից գլուխ սև հագած կինը հսկա ժայռից քարեր է կոտրում՝ օգտագործելով միայն մետաղյա ձողն ու մերկ ձեռքերը: Սիզիփոսի պես՝ նա ասես դատապարտված է հավերժ կատարել միևնույն գործողությունը: Կինն ապրում է մոտակայքում՝ ժայռից անջատված քարերից կառուցված խրճիթում: Նրա յուրաքանչյուր օրը բաժանված է ամուսնուն խնամելու և քար կոտրելու վրա ծախսվող երկար ժամերի միջև: Հարավային Իրանի քարոտ, կարմրալուսնային լանդշաֆտն ու ավանդական կենսակերպը գրեթե բիբլիական մթնոլորտ են հաղորդում այս խաղաղ ու համբերատար պատկերային պոեմին:

Պարգևներ
Լավագույն կարճ վավերագրություն, «Սինեմա վերիտե» ՄԿՓ, Թեհրան, Իրան, 2015

Համիդ Ջաֆարի

1971թ.-ին իրանական Մահշահր քաղաքում ծնված Համդուլահ (Համիդ) Ջաֆարին իրանցի ռեժիսոր է և պրոդյուսեր: Կինո է ուսանել Թեհրանի Սյուրեհ համալսարանում և վաղ 1990-ականներից ֆիլմեր է նկարում: Ջաֆարին մասնակցել է բազմաթիվ վավերագրությունների ստեղծմանը՝ որպես ռեժիսոր և պրոդյուսեր: 2012-ին «Ծիրանի ծառ» կինոփառատոնում նրա «Այսպես խոսեց ավագը» ֆիլմն արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հատուկ մրցանակին: Ջաֆարին Իրանի կինովավերագրողների ասոցիացիայի վարչության անդամ է:

Ֆիլմոգրաֆիա
Այսպես խոսեց ավագը, 2012
Ժայռը, 2015

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Իրան, 2015, 24’
պարսկերեն՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Համիդ Ջաֆարի
Պրոդյուսերներ՝ Ֆաթեմեհ Ֆարուզանալա, Համիդ Ջաֆարի
Օպերատոր՝ Արասթու Մադահի Գիվի
Մոնտաժը՝ Էսմաիլ Մոնսեֆի
Ձայնը՝ Ալի Ռեզա Դարյադելի