Չարի ակունքները
… երբ միակ որդին կտոր-կտոր է անում ծնողներին ու աղբի տոպրակների մեջ դնում, երբ կինը, ում բազմիցս ծեծել էին, մորթում է քնած ամուսնուն… Ֆիլմը բանտարկյալների մասին է, ովքեր բազմամյա հոգեբանական և (կամ) ֆիզիկական բռնության ենթարկվելուց հետո ոճիր են գործել: «Չարի արմատները» որոնում է հետևյալ հարցերի պատասխանները. հնարավո՞ր էր ընտանեկան խնդիրներն ավելի խաղաղ ձևով լուծել, որտեղի՞ց է ծնվում հարազատների հանդեպ այդ խորը և անկառավարելի ատելությունը:
Ժելիմիր Գվարդիոլ
Ժելիմիր Գվարդիոլն անկախ կինոգործիչ է և հետազոտող: Ծնվել է 1957թ.-ին Բելգրադում (Հարավսլավիա): Ավարտել է Պրագայի Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցի կինո- և հեռուստառեժիսուրայի բաժինը: Գվարդիոլի հետախուզական վավերագրությունների առանցքային թեմաներն են մարդու իրավունքները, արտահայտվելու ազատությունը, սոցիալական արդարությունը, քաղաքացիական ազատություններն ու փոքրամասնությունները: Նրա ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ կինոփառատոների, այդ թվում՝ Ամստերդամում, Բեռլինում, Օբերհաուզենում, Կրակովում, Լայպցիգում և այլն:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Չարի ակունքները»
2012 – «Գաղտնիքներ և կասկածներ»
2009 – «Դավաճանն ընդդեմ ռազմական հանցագործի»
2003 – «Միայն իմն է»
2001 -«Ագռավներ»
1998 – «Հայրը, Որդին և Սուրբ Հոգին»
1994 – «Չգիտեմ, թե որտեղ, երբ ու ինչպես»
1990 – «Ոճիր և պատիժ»
1990 – «Ինչպես որ ենք»