ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

2965

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Ռուսաստան, 2019, 50’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Յուրի Պիվովարով
Օպերատոր՝ Յուրի Պիվովարով
Պրոդյուսեր՝ Յուրի Պիվովարով
Մոնտաժող՝ Յուրի Պիվովարով
Հնչյունավորող՝ Յուրի Գեդերտ
Արտադրող ընկերություն՝ Մարինա Ռազբեժկինայի և Միխայիլ Ուգարովի վավերագրական կինոյի ու թատրոնի դպրոց

Իվան Կոմենդանտովն ընդամենը 16 տարեկան է, սակայն արդեն իսկ զբաղեցնում է Կոմսոմոլի մոսկովյան կոմիտեի գաղափարախոսության քարտուղարի պաշտոնը: Ցանկանալով հնարավորինս շուտ մեծահասակ դառնալ՝ Իվանը մեծ եռանդով համաձայնվում է ցանկացած հանձնարարության՝ լինի դա համաշխարհային տնտեսության զարգացման հարցը, թե մի աղջկա գայթակղելու հատուկ առաքելությունը:

 

ՅՈՒՐԻ ՊԻՎՈՎԱՐՈՎ

1990 թվականին Մոսկվայում ծնված Յուրի Պիվովարովը 3 տարի փիլիսոփայություն է ուսանել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում: 2013-ից ի վեր նա աշխատում է կինոարտադրության ոլորտում՝ որպես օպերատորի առաջին օգնական: 2018-2019 թվականներին նա Մարինա Ռազբեժկինայի և Միխայիլ Ուգարովի վավերագրական կինոյի ու թատրոնի դպրոցի ուսանող էր:

 

Ֆիլմոգրաֆիա
Գաղափարախոսության քարտուղարը (2019)

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ