Միքայել հրեշտակապետի կանայք
Սինոփսիս:
Ամեն կիրակի հինգ մեծահասակ կանայք պատարագ են մատուցում առանց հոգևորականի: Մի քանի տարի առաջ Միքայել Հրեշտակապետի եկեղեցու երգչախումբը ավելի մեծ էր… Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքը հիմնադրել են ռուս զինվորականները 19-րդ դարի կեսերին: Երբեմնի ծաղկուն ու վայելչատես գյուղը այժմ անխնամ է, իսկ ռուս զինվորկանների ժառանգները արտագաղթել են 1990-ականներից սկսած: Նրանցից մնացել են մոտ 80 հոգի՝ հիմնականում ծեր կանայք: Իրենց կյանքն աշխարհից լքված այս անկյունում իմաստավորում է հավատը և եկեղեցին: «Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմը պատկերում է նրանց երկու օրը Սուրբ Երրորդություն տոնին:
ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ
Հոկտեմբեր 00, 2015
Silk Road Hotel Screening Hall
Մանրամասներ՝ |
Պրոդյուսեր՝ Վահան Իշխանյան |
Ռեժիսոր՝ Վահան Իշխանյան |
Սցենարի հեղինակ՝ Վահան Իշխանյան |
Օպերատոր՝ Թամամ Համզա |
Հնչյունը` ………….. |
Մոնտաժող՝՝ Վիգեն Գալստյան |
Բնօրինակ լեզու՝ Հայերեն |
Երկիր՝ Հայաստան |
Արտադրության տարեթիվ՝ 2014 |
Տևողություն՝ 27 րոպե |
Արտադրող ընկերություն՝ Վահան Իշխանյան |