Այս իրերը, այդ հուշերը

«Այս իրերը, այդ հուշերը» բաժանված էկրանով ֆիլմ է, որի ուշադրության կենտրոնում է նյութական մշակույթը, մասնավորապես՝ այժմ Քեյփթաունում ապրող, Զիմբաբվեից գաղթած երեք կանանց իրերը: Ֆիլմն ուսումնասիրում է առարկաներ, որոնք կանայք իրենց հետ են բերել, առարկաներ, որոնք հետ են ուղարկել հայրենիք, առարկաներ, որոնք ստիպված էին թողնել այնտեղ, և այս բոլորի հետ կապված հուշերը: Այսպիսով բացահայտվում են ուրախ և վշտալի պատմություններ և օրերից մի օր Զիմբաբվե վերադառնալու հույսը:
Ռոջեր Հոռն
Ռոջեր Հորնը կինոռեժիսոր է, ով այժմ ապրում է Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա), իսկ նախկինում բնակվել է ամերիկյան Լոս Անջելես և Նեշվիլ քաղաքներում: Շուրջ 17 տարի է աշխատում է ֆիլմարտադրության և հեռուստատեսության ոլորտներում: Նրա հետաքրքրություններից են նյութական մշակույթը, գաղթականությունը, քսենոֆոբիան, հետգաղութատիրությունը, սեռն ու սեռականությունը: Այժմ Ռոջերը վավերագրական ֆիլմարտադրություն և կինոգիտություն է դասավանդում Քեյփթաունի SAE ինստիտուտում և ատենախոսություն է գրում Քեյփթաունի համալսարանի մարդաբանության բաժնի ասպիրանտուրայում: Տվյալ պահին Ռոջերն ավարտում է իր «Քույրերի միաբանությունը» վավերագրության (2010) շարունակություն հանդիսացող նոր ֆիլմը:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Այս իրերը, այդ հուշերը»
2010 – «Քույրերի միաբանությունը»
2010 – «Քսենոֆոբիան՝ հայրենիքում»