Վահե Յան

1588
2198180

Վահե Յան

Ծնվել է 1981թ.-ին Վանաձորում: 1998-2003թթ. սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 2005-ից աշխատում է « Շողակաթ» հեռուստաընկերությունում: 2001-ին «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» բեմադրության համար արժանացել է ուսանողական ամենամյա մրցույթ-փառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակին: 2007-ին « Գավազան» ֆիլմի համար պարգևատրվել է Երևանի «Ես եմ» երիտասարդական ՄԿՓ-ի պատվոգրով: 2007-ին «Գավազանը» պատվոգրի է արժանացել նաև Յալթայի «Միասին» վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ում: 2008-ին Վահե Յանի «Իմ աշխարհը» ֆիլմը պատվոգիր է ստացել Մոսկվայի «Եվրասիա. սոցիալական դիմանկար» լրագրողական միջազգային մրցույթ-փառատոնում և Հատուկ մրցանակ` Յալթայի «Միասին» ՄԿՓ-ում: 2010-ին Երևանի «Մեկ կադր, մեկ րոպե» ՄԿՓ-ի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Վահե Յանի «Ներկա» ֆիլմին շնորհվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դիպլոմը:

Ֆիլմացանկ

2006 – «Գավազան»
2007 – «Իմ աշխարհը»
2008 – «Մյուռոն. շարունակվող զորություն»
2009 – «Ներկա»
2010 – «Ինքնասպանություն»
2010 – «Ռուբեն Գևորգյանց, հրաշագործի կյանքը»
2011 – «Ռոբերտ Ամիրխանյան. հող և սեր»
2011 – «Երկու ճանապարհ»
2011 – «Տիգրան Մանսուրյան. հնչյունների տարածություն»
2014 – «Գնդապետին ոչ ոք չի գրում»