
Վիգեն Գալստյան
Վիգեն Գալստյան՝ արվետի ու կինոյի պատմաբան, համադրող և կինոռեժիսոր։ Ծնվել է 1981թ-ին Հայաստանում։ 2000թ.-ին հաստատվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ այժմ պաշտպանում է դոկտորական թեզ 19-րդ դարի հայ լուսանկարչության թեմայով։ Որպես կինոռեժիսոր ստեղծագործում է 2005թ.-ից՝ աշխատելով հիմնականում էքսպերիմենտալ և վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի բնագավառում։ Իր բոլոր ֆիլմերը նկարահանվել են Հայաստանում։
Ֆիլմացանկ
2009 – «Բիծը»
2014 – «Միքայել հրեշտակապետի կանայք»
2015 – «Հապաղած հանդիպում»
2015 – «Վերջին մոգը»