Պատերազմն Վերջացել է/ War Is Over

3610

Պատերազմն Վերջացել է/ War Is Over

Պատերազմն Վերջացել է/ War Is Over
Խորվատիա/ Գերմանիա/ Իտալիա, 2021, 73’
քրդերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ստեֆանո Օբինո
Օպերատոր՝ Վիլյամ Չիկարելի
Պրոդյուսերներ՝ Ստեֆանո Օբինո, Տանյա Մասի, Սինիսա Յուրիչիչ
Մոնտաժող՝ Վլադիմիր Գոյուն

Իրաքյան Քրդստան։ Ի՞նչ է լինում ռազմական գոտիներում, երբ անջատվում են լուսարձակները։ Մոր օրագիրը  մեզ տեղափոխում է՝ սովորական բաներից բաղկացած նորմալ կյանքը վերականգնելու իր ուղևորության մեջ։  Դա մի կատաղի, պայթյունավտանգ և անսպասելի էյֆորիա է: Կյանքը պետք է շարունակվի։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարման անկարգ տարրերը ստիպում են հեռվանալ պատերազմի ժամանակ վերապրված ողբերգություններից: «Պատերազմն ավարտված է»-ն վավերագրական ֆիլմ չէ պատերազմի մասին. սա ձոն է կյանքին, հույսին և աշխարհին այլ կերպ նայելուն:

 

Ստեֆանո Օբինո

Ավարտել է Միլանի Պաոլո Գրասսիի անվան դրամատիկական արվեստի դպրոցի Դրամատուրգիայի բաժինը։ 2005-ին Օբինոն հեղինակել է իր առաջին լիամետրաժ՝ «Ավետարանն ըստ Պրեկարիոյի» ֆիլմը։ Օբինոն համագործակցում է Current TV-ի և Ալ Գոռի ընկերության հետ։ 2016-ին իտալացի ժողովրդական երգիչ Վինիչիո Կապոսելիի մասին պատմող «Կոպոլոնիի երկրում» վավերագրությունը, թողարկվելով իտալական կինոթատրոններում, դարձավ տարվա ամենադիտված վավերագրական ֆիլմ։ 2014-ից ի վեր Օբինոն ապրում է Բեռլինում։ Նրա վերջին գործերն են «Առանց ոչ մի բանի»-ն, որն առցանց հրապարակել է The Guardian-ը, և «Պատերազմն ավարտված է»-ն, որի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականին Հռոմի միջազգային կինոփառատոնում։ Կինոքննադատների կողմից բնութագրվելով որպես «կինոպոեմ մարդկային ոգու համաշխարհային տոկունության մասին», «Պատերազմն ավարտված է»-ն ի ցույց է դնում, թե ինչպես է Օբինոն լրագրողական մոտեցումից շարժվում դեպի ավելի արտիստիկ ոճ, ընդարձակելով կինովավերագրության վերաբերյալ սեփական մտապատկերը։

Ֆիլմոգրաֆիա

Ավետարանն ըստ Պրեկարիոյի (2005), Կոպոլոնիի երկրում (2016), Առանց ոչ մի բանի (2017), Պատերազմն ավարտված է (2021)։

Պատերազմն Վերջացել է/ War Is Over

Պատերազմն Վերջացել է/ War Is Over