Արվեստանոց

3049

Արվեստանոց

Ռուսաստան, 2018, 90’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Սերգեյ Կարանդաշով
Պրոդյուսեր՝ Ալեքսեյ Գերման կրտ.
Օպերատորներ՝ Ալեքսանդր Բուրով, Արտյոմ Իգնատև, Սերգեյ Լանդո, Եկատերինա Լաուրի

1990-ական թվականների սկզբում ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Գերմանը բացեց Առաջին և փորձարարական ֆիլմերի ստուդիան, որը հեղինակություն ձեռքբերեց երիտասարդ և անփորձ ռեժիսորների ֆիլմերն արտադրելու համար: Այս վավերագրությունը ցույց է տալիս, թե ինչպես էր վարպետը որսում տաղանդավոր ռեժիսորներին և օգնում նրանց առաջին քայլերն անել ու սեփական ուղին գտնել կինոարվեստում:

Պարգևներ
Լավագույն վավերագրական ֆիլմ, «Կինոշոկ» ԿՓ, Ռուսաստան, Անապա, 2018:

Սերգեյ Կարանդաշով
Ծնվել է 1964թ.-ի փետրվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում: 1991-ին ավարտել է Ռուսաստանի քրիստոնեական հումանիտար ակադեմիայի Գեղարվեստի բաժինը: Նույն տարի ընդունվել է Ալեքսեյ Գերմանի՝ «Լենֆիլմ»-ին կից Առաջին և փորձարարական ֆիլմերի ստուդիա: 1994-1997թթ.-ին՝ Ալեքսեյ Գերմանի «Խրուստալյո՛վ, մեքենա՛ն» կինոնկարի նկարահանումների ժամանակ, ռեժիսորի օգնականն էր: 2009-ից ի վեր կինոռեժիսուրա է դասավանդում Սանկտ Պետերբուրգի Մշակույթի և արվեստների պետական համալսարանում: 2014-ից ի վեր ղեկավարում է Սցենարիստների և կինոռեժիսորների բարձրագույն դասընթացների ծրագրերը: Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի անդամ է:

Ֆիլմոգրաֆիա
Երկրի հակառակ կողմը. քահանան ու ծուխը (2004),
Երկրի հակառակ կողմը. ապաստան (2004),
Թափառականը (2006, խաղարկային),
Չափազանց հեռու (2008),
Ձիրքը (2013, խաղարկային),
Արվեստանոց (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ