Ճշմարտությունից չես փախչի

2867

Ճշմարտությունից չես փախչի

Այս ֆիլմը Զիմբաբվեի բարդ տնտեսական և քաղաքական կլիմայում ծայրը ծայրին հասցնել ջանող մի ընտանիքի մտերմիկ դիմանկար է: Կույր երաժիշտ Դենիել Գոնորան տարիներ առաջ Զիմբաբվեի խոշորագույն շրջագայող խմբի՝ Ջայրոս Ջիրի Բենդի անդամ էր: Այժմ՝ 20 տարի անց, նա փողոցային համերգներ է տալիս տաղանդավոր որդու՝ Այզեքի հետ: Նրանց հարարբերությունները փորձության են ենթարկվում, երբ Դենիելը որոշում է հետամուտ լինել իր անցյալի երազանքներին, որոնք կարող են ազդել պատանի Այզեքի ապագայի վրա:

Պարգևներ

Լավագույն վավերագրություն, Լապտներների փառատոն, Ուիսկիլուկան, Մեքսիկա, 2017;
Լավագույն միջնամետրաժ ֆիլմ, Տիրանա, Ալբանիա, 2017;
Լավագույն վավերագրություն, Լիլի եվրոպական կինոփառատոն, Ֆրանսիա, 2017:

Ա. ա. Վ. Ամասի

Ա. ա. Վ. Ամասին բրիտանական-զիմբաբվեական մրցանակակիր կինոռեժիսոր է, ով ֆիլմեր է նկարահանում աֆրիկացիների մասին՝ ինչպես Աֆրիկայում, այնպես էլ սփյուռքում: ՁԻԱՀ-ի և զիմբաբվեական մարմնավաճառների մասին ֆիլմ անելուց հետո Ամասին ընդունվեց Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոց (Մեծ Բրիտանիա) իր հմտությունները զարգացնելու համար: Ամասիի ֆիլմերը մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների: Նրա վերջին կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ «Մենք այստեղ ենք», զանազան հերոսների տեսակետներից քննում է աֆրիկյան գաղթականների խնդիրը և թե ինչպես են նրանք ընդունվում մերօրյա Եվրոպայում:

 

 Ֆիլմոգրաֆիա
Վտանգավոր կյանք, 2012
Վերջին սահմանագիծը, 2014
Կարոտելով Ալեքսանդրային, 2014
Ունհու, 2014
Մենք այստեղ ենք, 2016
Ճշմարտությունից չես փախչի, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Զիմբաբվե, 2016, 29’
շոնա՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ա. ա. Վ. Ամասի
Պրոդյուսեր՝ Ա. ա. Վ. Ամասի
Օպերատոր՝ Ա. ա. Վ. Ամասի
Մոնտաժը՝ Յոյո Էռհոլցի
Ձայնը՝ Պան Պանագիանոպոլուսի
Արտադրող ընկերություն՝ Goatfame