Դեմքս ցույց չտաս/ You Can’t Show My Face

3330

Դեմքս ցույց չտաս/ You Can’t Show My Face

Դեմքս ցույց չտաս/ You Can’t Show My Face
Շվեդիա, 2021, 34
ֆարսի և անգլերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր՝ Կնուտե Վեսթեր
Պրոդյուսերներ՝ Ֆելիսյա Բերգ, Անդրեաս Էմանուելսոն
Մոնտաժող՝ Յեսփեր Օսմունդ
Արտադրող ընկերություն՝ Iris Film
Փողոցային աղմուկները փոխակերպվում են արգելված ռիթմերի, մարդիկ երգում են, իսկ երիտասարդ աղջիկներն ու տղաները հանգավորում են իրենց զգացումները։ Նրանք մեզ պատմում են մի հանրության մասին, որը մերժում է իրենց, փողոցների մասին, որոնք պատկանում են կառավարությանը, և ստեղծագործական ուտոպիայի իրենց մտապատկերի մասին։ Անցորդները կազմում են փողոցների երևակայական երգչախումբ՝ սատարելով երիտասարդությունը, առաջ քաշելով այն միտքը, որ հանրային տարածքները պիտի պատկանեն հանրությանը։ Ֆիլմը տեղի է ունենում մեկ օրվա ընթացքում՝ լուսաբացից մայրամուտ։

Կնուտե Վեսթեր

1977 թվականին ծնված Կնուտե Վեսթերն ուսում է ստացել Ումեայի գեղանկարչության ակադեմիայում։ 2003 թվականից ի վեր ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում։ Նրա դեբյուտային «Gzim Rewind» (2012) վավերագրական ֆիլմին հետևեց «Լուսաբացն անանուն քաղաքում» կարճամետրաժը, որը 2014 թվականի Տեմպո կինոփառատոնում ճանաչվեց Լավագույն շվեդական կարճամետրաժ ֆիլմ։ 2016-ին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում (IDFA) տեղի ունեցավ նրա «Ապօրինածինը» վավերագրության պրեմիերան։ 2019-ին Թեհրանի «Ազադ» պատկերասրահում կայացավ նրա ցուցահանդեսը, իսկ նրա կարճամետրաժ «Որտեղով է անցնում սահմանը» ֆիլմն այժմ ցուցադրվում է Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանում։

Ֆիլմոգրաֆիա

Gzim Rewind (2012), Լուսաբացն անանուն քաղաքում (2014), Ապօրինածինը (2016), Որտեղով է անցնում սահմանը (2019), Դեմքս ցույց չտաս (2021):

Դեմքս ցույց չտաս/ You Can’t Show My Face

Դեմքս ցույց չտաս/ You Can’t Show My Face