ԶԼԱՏԻՆԱ ՌՈՒՍԵՎԱ

2077
Zlatina Rousseva

ԶԼԱՏԻՆԱ ՌՈՒՍԵՎԱ

Զլատինա Ռուսևան բուլղարացի կինովավերագրող է, ով պարգևատրվել է բազմաթիվ միջազգային կինոփառատոներում: 1986 թվականից ի վեր ապրում և աշխատում է Բրյուսելում: 2009 թվականից ի վեր Բրյուսելի «Միլենիում» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Ռուսևան վավերագրական ֆիլմեր է նկարահանել ողջ աշխարհում՝ Աֆրիկայից Յակուտիա և Կալիմա, ինչն օգնել է իրեն իրականության բազմաշերտ ընկալում ձևավորել: Հանդիպելով մարդկանց արտակարգ իրավիճակներում՝ նա հաջողեցնում է բացահայտել իր ֆիլմերի հերոսների իրական ու խորը էությունը: Ճգնաժամային իրավիճակներում հիշողության ու իրական արժեքների պահպանման թեման է ընկած նրա ստեղծագործական աշխատանքի հիմքում: