Բուրով և Բուրով/ Буров и Буров
Բուրով և Բուրով/ Буров и Буров
Ռուսաստան, 2021, 45’
ռուսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր՝ Պավել Սելին
Սցենարի հեղինակներ՝ Պավել Սելին, Դմիտրի Ռազվորոտնև, Սվետլանա Սելինա
Օպերատոր՝ Արտյոմ Վելիչկո
Պրոդյուսերներ՝ Սվետլանա Չերնոմիրդինա, Պավել Սելին
Մոնտաժող՝ Նարեկ Խաչատրյան
Ալեքսանդր և Վլադիմիր Բուրովները օրենբուրգյան տափաստանների Ֆեդորովկա-1 կոչվող գյուղի բնակիչներ են։ Ալեքսանդրն իրապաշտ գեղանկարիչ է, Վլադիմիրը՝ աբստրակտ։ Նրանք միևնույն աշխարհում են ապրում, բայց նրանցից յուրաքանչյուրն այն յուրովի է տեսնում։ Եղբայրների հարաբերությունները, մի կողմից, ջերմ են, բայց մյուս կողմից էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ․ պարբերաբար ստեղծագործական նախանձի պոռթկումներ են լինում։ Ալեքսանդրը Նկարիչների միության անդամ է, իսկ Վլադիմիրը մեկուսի ու հասարակ մարդ է, ով տանել չի կարող ցուցահանդեսները։ Ընդհանուր առմամբ՝ նրանք վարում են շատ տարբեր կյանքեր, սակայն նրանց բացահայտած արվեստաբանները պնդում են, որ երկուսն էլ համաշխարհային մակարդակի արվեստագետներ են։
Պարգևներ
Լավագույն վավերագրական ֆիլմ, «ՂրիմԴոկ» վավերագրական ֆիլմերի բաց փառատոն, 2020; Ժյուրիի հատուկ մրցանակ, «Ռուսաստան» վավերագրական ֆիլմերի բաց փառատոն, Եկատերինբուրգ, 2020; Ժյուրիի հատուկ դիպլոմ, «Մայրենի արահետներ» հեռուստաֆիլմերի ազգային ֆորում, Մոսկվա, 2021։
Պավել Սելին
1974 թվականի սեպտեմբերի 28-ին Զակամենսկում (Բուրյատիա, Ռուսաստան) ծնված Պավել Սելինը 1996-ին ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Այժմ նա հեռուստահաղորդավար է ու վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։
Ֆիլմոգրաֆիա
Ստեպանիչ (2010), Ակադեմիա (2014), Վիետնամյան պատերազմի արձագանքները (2015), Սիրային համախտանիշ (2018), Երաժիշտ Յուռան (2019), Բուրով և Բուրով (2021):