Կովերը տանիքին/Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach

3404

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Կովերը տանիքին/Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach

Հույսի դպրոցը/ School of Hope
Ֆինլանդիա/ Ֆրանսիա/ Մարոկկո/ ԱՄՆ, 2021, 78’
արաբերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մոհամեդ Էլ Աբոուդի
Օպերատորներ՝ Հաննու-Պեկկա Վիտիկաինեն, Մարիտա Հալֆորս, Պեյվի Կետունեն
Պրոդյուսերներ՝ Պերտտի Վեիյալաինեն, Հինդ Սաիհ, Լամյա Չրաիբի
Մոնտաժողներ՝ Լիզի Գելբեր, Ֆլորենս Բրեսսոն, Մոհամեդ Էլ Աբոուդի, Միկկո Սիպպոլա
Կոմպոզիտորներ՝ Ռիչարդ Հորովից, Էնդրյու Սիլագի
Արտադրող ընկերություն՝ Illume Ltd
Վերջին տասնամյակում կլիմայի փոփոխությունն ու գյուղատնտեսական գերշահագործումը ստիպել են Մարոկկոյի Ատլաս բարձրադիր սարահարթի քոչվոր ցեղերին դառնալ նստակյաց։ Շատերն անգամ քաղաք են մեկնել, բայց դժբախտությունից բացի ոչինչ չեն գտել։ Դրա այլընտրանքը մնալն է, ինչը նշանակում է, որ այժմ իրենք պետք է ծրագրեն ապագան, օրինակ՝ դպրոց կառուցեն։ Ահա այսպես անապատային ցեղերից մեկը որոշում է մնալ իր հողի վրա ու պայքարել իրենց երեխաների կրթության համար։ Երազանք, որը չի իրականանում առանց դժվարությունների, քանի որ երբ երեխան դպրոց է գնում, նա այլևս չի կարող միաժամանակ աշխատել իր ծնողի կողքին։

Պարգևներ

Ժյուրիի հատուկ հիշատակում, «ԴոքՓոյնթ» Հելսինկիի վավերագրական ֆիլմերի փառատոն, Ֆինլանդիա, 2021; Ժյուրիի հատուկ մրցանակ/ Հանդիսատեսի մրցանակ, «Հոթ Դոքս» վավերագրական կանադական միջազգային փառատոն, Տորոնտո, Կանադա, 2021; Հատուկ մրցանակ, Տամպերեի կինոփառատոն, Ֆինլանդիա, 2021; Բրոնզե օբյեկտիվ – Մարդու իրավունքների թեմայով լավագույն ֆիլմ, «Միլենիում» վավերագրական ֆիլմերի փառատոն, Բրյուսել, Բելգիա, 2021։

Մոհամեդ Էլ Աբոուդի

Մոհամեդ Էլ Աբոուդին գրող է ու ռեժիսոր, որը ծնվել և մեծացել է Մարոկկոյում։ Նա սովորել է Ֆեզի համալսարանում և ավարտել է ավստրալական Բոնդի համալսարանի կինոյի ու հեռուստատեսության մագիստրոսական ծրագիրը։ Նա հեղինակել է շուրջ մեկ տասնյակ վավերագրություններ՝ ներառյալ «Ավազակների պարը» ֆիլմը, որն արժանացել է բազմաթիվ փառատոների պարգևներին։

 

 

Ընտիր ֆիլմոգրաֆիա

Vasen vartaloon (2010), Ավազակների պարը (2012), Ցանցաբնակ Մո (2016), Հույսի դպրոցը (2021)։

 

Ֆիլմոգրաֆիա

Կիզակետային հեռավորություն (2008), Սպանել օրը (2010), Բա՛վ է: Հանուն ազատության… (2012), Սերը Բելառուսում (2013), Հյուրերը (2015), Այնտեղ, որտեղ դու պատկանում ես (2015), Անցնելիս (2016), 25 (2016), Լեռան արքան (2017), Ամփոփում (2018), Մերկապար ու պատերազմ (2019):

Կովերը տանիքին/Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Կովերը տանիքին/Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Կովերը տանիքին/Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach

Կովերը տանիքին
Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach
Շվեյցարիա, 2020, 80’
իտալերեն/ գերմաներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր՝ Ալդո Գուգոլց
Պրոդյուսեր՝ Նիկոլա Բերնասկոնի, Քրիստինա Կարուզո, Ալդո Գուգոլց
Օպերատոր՝ Սյուզան Շյուլե
Մոնտաժող՝ Սամիր Սամպերիսի
Կոմպոզիտոր՝ Լուկա Պիետրո Կոնջեդո
Հնյունավորողներ՝ Րիկո Անդրիոլո, Վիտորիո Կաստելանո
Հնչյունային ռեժիսոր՝ Լուկա Կոնչեդո
Համարտադրող ընկերություն՝ revolumenfilm
Ֆաբիանոյին հանգիստ չի տալիս մեղքի զգացողությունը կապված ապօրինի մակեդոնացի աշխատողի մահվան հետ․ վերջինս օգնում էր իրեն ալպիական պանիր պատրաստել իր ագարակում։ Նրա հիպի ծնողները նույնպես պանրագործ էին, սակայն ժամանակները փոխվել են, ու ամեն ինչ կարծես բարդացել է։ Շուտով Ֆաբիանոն նույնպես հայր կդառնա։ Ալդո Գուգոլցը ստեղծում է նրբանկատ ու ճշգրիտ մի ֆիլմ, որը բարդ հարցերը քննում է չափազանց ուշագրավ ոճով։

Պարգևներ

Ժյուրիի մրցանակ, «Վիզյոն դյու րիլ», Նիոն, Շվեյցարիա, 2020; Ոսկե բոգ, Տրենտոյի կինոփառատոն, Իտալիա, 2021։

 

Ալդո Գուգոլց

1963 թվականին Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում ծնված Ալդո Գուգոլցը 1980-1984թթ․ զանազան շվեյցարական օրաթերթերի լրագրող ու լուսանկարիչ է եղել։ Նա քաղաքագիտություն ու հաղորդակցություն է ուսանել Ցյուրիխում։ 1986-1992թթ․ նա հաճախել է HFF-ն՝ Մյունխենի Հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը։ Ներկայումս նա անկախ կինոռեժիսոր ու օպերատոր է։ Իր ֆիլմերում նա պատկերում է շատ նուրբ հումորի զգացումով մարդկանց։

 

Ընտիր ֆիլմոգրաֆիա

Խորաթափանցություն, հեռանկարներ (1985), Oedenwaldstetten II (1988), Մե՛կ անգամ, խնդրում եմ (1989), Ինչո՞ւ է այստեղ ամեն ինչ այդքան ուրիշ (1991), Հատուկ օլիմպիականը (1993), ZweiKämpfe (1995), Ola de calor (1997), Հոսող ժամանակը (1997), Ողջույն կամ grüezi՝ ինչպես ասում ենք Շվեյցարիայում (2000), Շնչահեղձ կյանք (2001), 99-ում՝ բեմի վրա (2003), Երեխաների քաղաքը (2004), Մենք երկուսով ենք (2009), Միշտ ուրախ ենք զբաղվել ձեր հարցերով․․․ (2011), Գայթակղել ու շորթել (2011), Բլյումաժ փողոցը (2017), Կովերը տանիքին (2020)։

Կովերը տանիքին/Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach

Կովերը տանիքին/Anche stanotte le mucche danzeranno sul tetto/ Kühe auf dem Dach