Այլուր, ամենուր/ Ailleurs, Partout

3107

Այլուր, ամենուր/ Ailleurs, Partout

Այլուր, ամենուր/ Ailleurs, Partout
Բելգիա, 2020, 63
անգլերեն/ պարսկերեն/ ֆրանսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսորներ ու սցենարի հեղինակներ՝ Իզաբել Ինգոլդ, Վիվիան Պերելմուտեր
Պրոդյուսեր՝ Ժուլի Ֆրերե
Մոնտաժողներ՝ Իզաբել Ինգոլդ, Վիվիան Պերելմուտեր
Հնչյունային ռեժիսորներ՝ Կլեմեն Կլոդ, Նատալի Վիդալ, Միկաել Բարրե
Արտադրող ընկերություն՝ Dérives
Անգլիայում ինչ-որ սենյակում պարփակված երիտասարդը համացանցի միջոցով հետևում է արտաքին աշխարհին՝ ազատ հաղթահարելով բոլոր սահմանները։ Չատերը, հաղորդագրությունները, զրույցները մոր հետ, ինչպես նաև իր պատասխանները Ներգաղթի վարչության հարցաշարին միասին ի մի են բերում նրա պատմությունը՝ ճամփորդությունն Իրանից Թուրքիա, այնուհետ՝ Հունաստան և ի վերջո՝ Միացյալ Թագավորություն, որտեղ նա ապաստարան ստանալու հայտ է ներկայացնում։

Պարգևներ

Լավագույն վավերագրություն, Վարեզեի միջազգային կինոփառատոն, մարտ 2021։

 

Իզաբել Ինգոլդ

Ֆրանսիայի տեսալսողական արվեստների բարձրագույն ազգային դպրոցի (Լյա Ֆեմի) շրջանավարտ Իզաբել Ինգոլդը մոնտաժող ու կինոռեժիսոր է: Նա աշխատել է զանազան կինոռեժիսորների հետ, այդ թվում՝ Ամոս Գիտայի, Վենսան Դյոթրիի, Բոժենա Հորաչկովայի, Իթվան Քեբադյանի, Էլենե Մարինիի ու Ժուլիա Պինժեի։ Այժմ դասավանդում է Կորտեի համալսարանում ու Լյա Ֆեմիում։

Ֆիլմոգրաֆիա

Հուշերով դեպի հյուսիս (1996), Շփման գիծ (2000, խաղարկային), Տեղ Երկրագնդի վրա (2001), Քաղաքապետը (2004), Մի տուն գետտոյում (2009), Հանգստի կանգառ (2016), Այլուր, ամենուր (2020):

 Վիվիան Պերելմուտեր

Փիլիսոփայություն ուսանելուց հետո Վիվիան Պերելմուտերն ընդունվել է Ֆրանսիայի տեսալսողական արվեստների բարձրագույն ազգային դպրոց (Լյա Ֆեմի)։ Նրա ֆիլմերը համատեղում են վավերագրականն ու խաղարկայինը։ Նրա ստեղծագործական գործունեության մեջ ներառված են նաև ինստալյացիան ու լուսանկարչությունը։ Նա դասավանդում է Կորտեի համալսարանում։

 

Ֆիլմոգրաֆիա

Հուշերով դեպի հյուսիս (1996), Տեղ Երկրագնդի վրա (2001), Անորոշ ժամանակներ (2014), Hamlet Poem Unlimited (2018), La Cambre 21, 1000 Bruxelles (համառեժիսոր՝ Վենսան Դյոթրի, 2018), Այլուր, ամենուր (2020):

Այլուր, ամենուր/ Ailleurs, Partout

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Այլուր, ամենուր/ Ailleurs, Partout

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):