Տոկեի Մարու/ Tokei Maru

3330

Տոկեի Մարու/ Tokei Maru

Տոկեի Մարու/ Tokei Maru
Հունաստան, 2018, 20’
հունարեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Զախոս Սամոլադաս
Օպերատոր՝ Զախոս Սամոլադաս
Պրոդյուսեր՝ Զախոս Սամոլադաս
Մոնտաժող՝ Զախոս Սամոլադաս
Կոմպոզիտոր՝ Խրիստոս Ստանիսիս, Ռայան Քամյո
Արտադրող ընկերություն՝ Genesis Pix
Նա ճապոնական «Տոկեի Մարու» բեռնանավի նավապետն էր և այն մարդը, ով ավելի քան 4,000 մարդու կյանք է փրկել Սմիրնա քաղաքի հունական ու հայկական թաղամասերն ավերած սարսափելի հրդեհից։ Սա նավապետ Նորիտոյի պատմությունն է։

Պարգևներ

Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ, Աթենքի 7-րդ միջազգային կինոփառատոն, Հունաստան, 2018; Լավագույն անիմացիա, Միկոնոսի մուլտիմեդիայի փառատոն, Հունաստան, 2017; Պատվավոր հիշատակում, Սիմիի միջազգային կինոփառատոն, Հունաստան, 2018; Լավագույն հունական անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ, Աթենքի «AnimFest» փառատոն, Հունաստան, 2019; 3-րդ մրցանակ վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար, DocFest Chalkida, 2019։

Զախոս Սամոլադաս

Ծնվել է 1967 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ 1983 թվականին սուպեր 8 մմ ժապավենով տեսախցիկը հանգեցրեց Զախոս Սամոլադասի առաջին անիմացիոն կարճամետրաժի ստեղծմանը։ 1986 թվականին հունական պետական ET1 հեռուստաալիքն արդեն հեռարձակել էր նրա անիմացիոն կարճամետրաժներից 6-ը։ Նա փորձարարական անիմացիա է ուսանել Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտում՝ լեգենդար անիմատոր Ջուլս Էնգելի ղեկավարությամբ։ Նաև կինոռեժիսուրա է սովորել Աթենքի Էուգենիա Հաձիկոու կինոդպրոցում։ Նրա «Ծնունդ» կարճամետրաժը (1997) 20 րոպեից ավել տևողությամբ առաջին հունական անիմացիոն ֆիլմն է։ Ներկայումս Զախոս Սամոլադասը Սալոնիկի TV100 հեռուստաընկերության տեխնիկական տնօրենի տեղակալն է և Հունաստանի ռեժիսորների գիլդիայի ու հունական ASIFA-ի ակտիվ անդամ։

 

Ընտիր ֆիլմոգրաֆիա

Անիմացիա․ Մետաղյա պատմություն (1985), Կրակի որոնումները (1986), Ծնունդ (1997), Բանը (1997), Հայելի (2013), Վազորդը (2016), Տոկեի Մարու (2018)։ Խաղարկային․ Դարերի համը (2003), Դարերի ստվերները (2004), Դոմինիկ Դելադորի վերադարձը (2007)։ Վավերագրություն․ Բժիշկ Արիս Պոուլիանոսի պատմությունը (2006), Կրակի դարաշրջանը․ հեռավոր բարեկամ (2007), Երկնքից ընկած կապիկը (2009):

Տոկեի Մարու/ Tokei Maru

Տոկեի Մարու/ Tokei Maru