Արմեն Խաչատրյան

2498
Armen-Khachatryan

Արմեն Խաչատրյան
Ծնվել է 1961 թվականին Երևանում: 1984-ին ավարտել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ): Այդ թվականից սկսած աշխատում է «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում: Մասնակցել է 40-ից ավելի ֆիլմերի ստեղծմանը: Բազմաթիվ միջազգային կինոփառատոնների դափնեկիր է: Դասավանդում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում: Որպես ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր:

Ֆիլմացանկ

1994 – «Ընդամենը 4 ժամ»
1998 – «Հայաստանի Հանրապետություն»
2001 – «Թափառող մենակյացը»
2002 – «Սև լուսին»
2004 – «Հեքիաթ թևավոր ձիու մասին»
2006 – «Ձկների համաստեղության ներքո»
2007 – «Հույս, հավատ, սեր»
2009 – «Գրիգոր Գուրզադյան»
2010 – «Ես Ապրում եմ»
2012 – «Երկաթե դարպասներ»
2012 – «Մենք կանք… »
2013 – «Իմ սահմանը»
2014 – «Հաղպատ, Սանահին, Արդվի»
2014 – «Երազանքների պատը»
2015 – «Վերադարձ կամ Մենք կանք»