Home Փառատոն 2017 Լիամետրաժ մրցույթ

Լիամետրաժ մրցույթ

Եկեք կռիվ-կռիվ խաղանք

Չնայած Երկրորդ աշխարհամարտի վետերանների թիվն օրեցօր նվազում է՝ այս պատերազմի ճակատամարտերը մինչ օրս կրկնվում են Արևելյան Եվրոպայի զանազան ռազմի դաշտերում: Երիտասարդ էստոնացիներ Անդրեյն ու...

Հանգստի կանգառ

Ֆիլմում պատկերված է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մայրուղային հանգստյան մի կանգառ: Այն ասես մի երազ լինի, որը լի է ինչպես այստեղ աշխատող, այդպես էլ այստեղով...

Հիշիր անունը քո, Բաբելոն

Իսպանիայում մի տեղ՝ ջերմոցների արանքում, պլաստիկապատ մի աշխարհում, հետնախորշեր են գոյանում, որոնց «տուն» են ասում այն տղամարդիկ և կանայք, ովքեր անցել են ծովը՝ ավելի...

Անաղարտ ձայներ

Միջին-արևմտյան Սարդինիայի փոքրիկ քաղաքներից մեկում՝ Կուլիերիում, Ավագ շաբաթի տոնակատարություններն ավանդաբար ուղղեկցվում են Կունկորդու կոչվող երգչախմբի երգեցողությամբ: Վերջինս բաղկացած է չորս հատուկ արական երգիչներից, ովքեր...

Հետզհետե

Գլխավոր մրցանակ - (Շահրամ Բադախշան Մեհր, Իրան, 2017, 62’) Զգայական, հուզիչ և համեստ այս ֆիլմը պատկերում է տարեց ամուսինների տան օրավուր կյանքը: Եվ տխրության ու ափսոսանքի հորձանոտում ի հայտ է գալիս հույսի հանդուգն մի կոչ, երբ հայտարարվում է նոր կյանքի մասին:

Լույսի մեջ

(Ռազմիկ Գրիգորյան, Հայաստան, 2017, 65’)

Տչինդաներ

Մի փոքրիկ կղզի Ատլանտյան օվկիանոսում միահամուռ ուժերով ճգնում է, որպեսզի ոչնչից մի գեղեցիկ բան ստանա՝ Կառնավալը: Միջոցառման նախօրյակին շատ խառն է: Տեղացիները ձեռքի տակ...

Վերապրած երգեր. արևմուտքից՝ արևելք

Այս վավերագրությունն Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթի արդյունքում ձևավորված զանազան հայկական համայնքներից հավաքված պատմություններից ու երգերից բաղկացած ազգագրական մի կոլաժ է։ XVIII դարի վերջից...

Պետրիլա մոլորակը

Ժյուրիի հատուկ մրցանակ (Անդրեյ Դասկալեսկու, Ռումինիա, 2016, 80’) Որպես չափազանց գրագետ կառուցված վավերագրական նախագիծ՝ «Պետրիլա մոլորակը» ներկայացնում է հետինդուստրիալ փոխակերպման խայթերը՝ թույլ տալով հանդիսատեսին սեփական աչքերով տեսնել շատ տեղական պայմաններում զարգացող գլոբալ գործընթացները, որոնք վերաբերում են բոլորիս:

հանգույց

ՈւՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Հատուկ մրցանակ Հատուկ մրցանակ (Ացուշի Կոյկե, Ճապոնիա/ Նորվեգիա, 2010)